«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից շահած միանվագ կրթաթոշակով ուսանողը տպագրել է իր առաջին գիրքը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից անցկացված «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույթի շրջանակներում շահած միանվագ կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրել է իր առաջին գիրքը` «Օշական» վերնագրով: Գիրքը նվիրվում է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:

«Ես խորապես շնորհակալ եմ Առէկսիմբանկին իմ գիտական աշխատանքը արժանվույնս գնահատելու համար: Շնորհիվ Ձեզ ես կատարեցի իմ առաջին գրքի թողարկման հետ կապված բոլոր ծախսերը: Հուսով եմ, որ բանկը հետագայում ևս կշարունակի աջակցել սկսնակ գիտնականներին` այդպիսով նպաստելով հայկական գիտության զարգացմանը», – գրել էր Միքայել Մալխասյանը բանկին ուղղված իր շնորհակալական նամակում:

Բանկի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր սոցիալական ծրագրի շրջանակներում շնորհում է անվանական միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին և ասպիրանտներին: Ակցիայի հիմնական նպատակն է օժանդակել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած երիտասարդ մասնագետների կայացմանը: Հայտադիմումները ուսումնասիրվում են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման` սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար անցկացվում են հարցազրույցներ լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցում են բանկի փորձագետների խումբը և նախորդ տարիների հաղթողները:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, մշակույթային գործիչների, ինչպես նաև Ղարաբաղյան  և Հայրենական մեծ պատերազմների վետերանների աջակցմանը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img