ԱՄՆ բորսաներում առուվաճառքները դրական ավարտ են ունեցել առավելապես Heinz–ի մասին լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի հիմնականում ոչ զգալի աճ են ցուցադրել ԱՄՆ–ից, Եվրոպայից և Ճապոնիայից ստացված ոչ միանշանակ վիճակագրության, ինչպես նաև Heinz ընկերության գնման մասին լուրերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.07 տոկոսով և կազմել է 13973.39 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը բարձրացել է 0.06 տոկոսով և հասել 3198.66 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացրել է 0.07 տոկոս` մինչև 1521.38 կետ։

ԱՄՆ աշխատաշուկայի տվյալներն ավելի դրական են, քան կանխատեսվել էին։ Փետրվարի 9–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը կտրուկ կրճատվել է 27 հազարով և կազմել է 341 հազար, մինչդեռ փորձագետները կարծում էին, որ հայտերի թիվը կրճատվել է 6 հազարով նախորդ 368 հազարի ցուցանիշից։

Միաժամանակ շուկայի մասնակիցներին չեն ուրախացրել մակրոտնտեսական լուրերը, որոնք վկայում են եվրագոտու ռեցեսիայի խորացման մասին։ Եվրագոտի ՀՆԱ–ն նախորդ տարվա չորրորդ եռամսյակում կրճատվել է 0.6 տոկոսով եռամսյակային և 0.9 տոկոսով` տարեկան կտրվածքով։ Վերլուծաբաններն ակնկալում էին տարեկան 0.7 տոկոսի և եռամսյակային 0.4 տոկոսի նվազում։

Գերմանիայի տնտեսությունը նախորդ եռամսյակում նվազել է, նախնական գնահատականով, 0.6 տոկոսով դրան նախորդած եռամսյակի համեմատ, բայց աճել է 0.4 տոկոսով տարեկան հաշվարկով։

Վերլուծաբանները կանխատեսել են ԳԴՀ տնտեսության 5–տոկոսանոց աճ տարեկան կտրվածքով և 0.5–տոկոսանոց անկում երրորդ եռամսյակի համեմատ։ Իտալիայի ՀՆԱ–ն նախորդ տարվա չորրորդ եռամսյակում կրճատվել է եռամսյակային արտահայտմամբ 0.9 տոկոսով, տարեկան արտահայտմամբ` 2.7 տոկոսով, իսկ փորձագետներն ակնկալում էին եռամսյակային 0.6 տոկոսի և տարեկան 2.2–տոկոսի անկում։

Ճապոնիայում 2012 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ–ն նվազել է 0.1 տոկոսով եռամսյակային արտահայտմամբ և 0.4 տոկոսով` տարեկան, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին նույն ցուցանիշները, միայն աճի տեսանկյունից։

Բացի այդ, հինգշաբթի շուկան ցնցել են ԱՄՆ կորպորատիվ հատվածում մի շարք գործարքների մասին հայտարարությունները։ Ամերիկյան American Airlines և US Airways ավիափոխադրողները համաձայնության են հասել միաձուլման մասին, գործարքի արդյունքում կստեղծվի աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը։

H.J. Heinz Company սննդամթերքի արտադրողի բաժնետոմսերն օրվա արդյունքներով աճել են 20 տոկոսով` Berkshire Hathaway և 3G Capital ներդրումային հիմնադրամների կողմից ընկերությունը 28 միլիարդ դոլարով գնելու մասին լուրերի շնորհիվ։

«Միակ պատճառը, որ մի ընկերությունը գնում է մեկ այլ ընկերություն, այն է, որ աճի ներուժ է տեսնում։ Թեպետ մենք արդեն ֆոնդային ցուցիչների երկարամյա առավելագույնին ենք հասել, այդ գործողությունները հաստատում են, որ դեռ աճի հավանականություն կա` շուկայում լավատեսություն ապահովելով»,– Ռոյթերսին հայտնել է Charles Schwab–ի շեղումների գծով տնօրեն Ռենդի Ֆրեդերիկը (Randy Frederick)։

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-Ն.Ա.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img