Daily Archives: Feb 18, 2013
ՀՀ նախագահական ընտրություններին ժամը 14.00–ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,09%. ԿԸՀ
ՀՀ նախագահական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 14.00–ի դրությամբ քվեարկել է 836710 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,09 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 14.00–ի դրությամբ քվեարկել է 836710 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,09 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` փետրվարի 17–ի դրությամբ ՀՀ ընտրական ռեգիստրում ընդգրկվել է 2 505 980 ընտրող։
«Երևանում ժամը 14:00–ի դրությամբ քվեարկել է 246 352 ընտրող, որը համապատասխանում է քվեարկողների ընդհանուր թվի 29,87 տոկոսին»,– լրագրողներին ասաց նա։
Միաժամանակ, ըստ Գալստյանի, Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 36,18%-ը (41 351 ), Արարատի մարզում` 38,53% (82 101), Արմավիրի մարզում` 28,93% (246 352 ), Գեղարքունիքի մարզում` 38,25% (71 330), Լոռու մարզում` 36,34% (86 433), Կոտայքի մարզում` 30,02% (69 806), Շիրակի մարզում` 30,02% (71 540), Սյունիքի մարզում`40,09% (44 008), Վայոց ձորի մարզում` 33,72 % (15 930) և Տավուշի մարզում` 39,53% (42 883)։
Անցյալ նախագահական ընտրություններին, ըստ նույն ժամի տվյալների, մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 36,48%–ը կամ 864 հազար 952 մարդ։
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–
ՀՀ ԿԸՀ-ն օպերատիվորեն տեղեկացնելու է նախագահական ընտրությունների ընթացքի մասին
ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության և արդյունքների ընթացքի մասին ստացված ողջ տեղեկատվությունը ԿԸՀ-ի մամուլի կենտրոնում օպերատիվորեն կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև կտեղադրվի հանձնաժողովի կայքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: