ՀՀ ԿԸՀ-ն օպերատիվորեն տեղեկացնելու է նախագահական ընտրությունների ընթացքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության և արդյունքների ընթացքի մասին ստացված ողջ տեղեկատվությունը ԿԸՀ-ի մամուլի կենտրոնում օպերատիվորեն կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև կտեղադրվի հանձնաժողովի կայքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Մեզ մոտ ստացված յուրաքանչյուր տեղեկատվություն կներկայացվի մամուլի կենտրոնում և կտեղադրվի կայքում»,- ասաց նա: Ըստ Հարությունյանի` ԿԸՀ-ի մամուլի կենտրոնն ընտրությունների օրը կաշխատի շուրջօրյա:

«Ստեղծված ավանդույթի համաձայն` համահանրապետական ընտրությունների ժամանակ ժամը 9.00-21.00-ը մամուլի կենտրոնում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ճեպազրույցներ կանցկացվեն, որոնց ժամանակ նրանք իրենց լիազորությունների շրջանակներում կպատմեն իրենց կատարած աշխատանքի մասին: Օրինակ` ոստիկանության ներկայացուցիչը տեղեկատվություն կտա ընտրողների թվի մասին»,- տեղեկացրեց նա:

Հարությունյանն ավելացրեց, որ ԿԸՀ-ում հավատարմագրված ԶԼՄ-ները իրենց մոտ կաշխատեն ողջ օրվա ընթացքում, և այդ նպատակով փետրվարի 16-ից հեռուստաընկերությունների տեխնիկական անձնակազմերը սկսել են նախապատրաստական աշխատանքները: «Նրանք շարժական կայաններ ունեն, և նրանք դրանք սինխրոնացնում են մեր սարքավորման հետ>,- նշեց նա:

Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվում են այսօր` փետրվարի 18-իմ։ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img