Հայաստանի առևտրային բանկերի օպերացիոն հասույթը 2012թ.-ին կազմել է 161 մլրդ, դրամ` ավելանալով 33,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի օպերացիոն հասույթը 2012թ.-ին կազմել է 161 մլրդ, դրամ` 2012թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 33,7%-ով։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության` օպերացիոն հասույթով առաջատարը 2012թ.-ին ՎՏԲ–Հայաստան Բանկն է` 18 մլրդ. դրամ` երրորդ եռամսյակի 14 մլրդ. դրամի դիմաց։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ օպերացիոն հասույթը կազմել է 17,8 մլրդ. դրամ` 13,2 մլրդ. դրամի դիմաց, իսկ Բանկ Հայաստանինը` 17,6 մլրդ. դրամ` 13,1 մլրդ. դրամի դիմաց։

Միաժամանակ, առևտրային բանկերի զուտ տոկոսային եկամուտը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 119 մլրդ դրամ, ինչը 33,8 տոկոսով ավել է երրորդ եռամսյակի ցուցանիշից, իսկ զուտ կոմիսիոն եկամուտը` 18 մլրդ դրամ, ինչը 29,3 տոկոսով ավել է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Զուտ տոկոսային եկամտի ծավալով առաջատար է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 15,1 մլրդ դրամ` 2012թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով գրանցված 11,3 միլիարդի դիմաց։
Միաժամանակ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆԸ կազմել է 13,9 մլրդ դրամ` 10,5 մլրդ դրամի դիմաց, իսկ HSBC Բանկ Հայաստանինը` 13,7 մլրդ դրամ` երրորդ եռամսյակի արդյունքներով գրանցված 10,1 միլիարդի դիմաց։

Զուտ կոմիսիոն եկամտի առավելագույն ծավալը 2012թ.–ի արդյունքներով գրանցվել է Արդշինինվետսբանկի մոտ` 3 մլրդ դրամ` երրորդ եռամսյակի արդյունքներով գրանցված 2,1 միլիարդի դիմաց։ Նրան հետևում են` HSBC Բանկ Հայաստանը` 2,2  մլրդ դրամ (երրորդ եռամսյակի արդյունքներով` 1,6 մլրդ դրամ) և ՎՏԲ–Հայաստան Բանկը` 2,1 մլրդ դրամ (երրորդ եռամսյակում 1,4)։

2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկի՝ 479 մասնաճյուղով ($1 – 409,13 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img