ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավադատեսակը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է «Փոխարկելի ավանդ» նոր ավադատեսակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` հաճախորդները, որոնք ցանկանում են զսպել իրենց արտարժութային ռիսկերը, այսուհետ կարող են խնայել իրենց միջոցները փոխարկելի ավանդի միջոցով:

«Ներդնելով «Փոխարկելի ավանդ» մեկ արժույթով` հաճախորդն իրավունք ունի ավանդի տևողության ընթացքում աշխատել փոխարժեքի տատանումներից և ցանկացած պահի, ցանկացած քանակությամբ փոխարկել այն մեկ այլ արժույթի` չկրոցնելով կուտակված տոկոսագումարները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար: Ավանդը ներդվում է  3-24 ամիս ժամկետով։ Փոխարկելի ավանդը կարող է ներդրվել և փոխարկվել ՀՀ դրամով, ամերիկյան դոլարով, եվրոյով և ռուբլով` բանկում տվյալ պահին գործող փոխարժեքներով:

Ավանդների տոկոսադրույքը բոլոր արժույթների համար սահմանվում է այն ժամկետի տոկոսադրույքը, որ ժամկետով որ դրվել է տվյալ ավանդը:
Ավանդի տոկոսադրույքը ըստ արժույթների` ՀՀ դրամ` առավելագույնը մինչև 9%,
ԱՄՆ դոլար` առավելագույնը մինչև 6%, Եվրո` առավելագույնը մինչև 4%,
ՌԴ ռուբլի` առավելագույնը մինչև 5 %։

Այսպիսով, ստանալով հաստատագրված տոկոսներ հաճախորդները հնարավորություն են ստանում աշխատել փոխարժեքների տատանումներից` հնարավորությունուն ունենալով ցանակցած պահի և ցանկացած քանակությամբ փոխարկել իրենց ավանդը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0— –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img