Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունվարին նվազել է 1,9%–ով և 1320,1 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի հունվարին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել է 1,9%–ով և կազմել է ավելի քան 1320,1  մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը հունվարի վերջին կազմել է շուրջ 351,8 մլրդ դրամ՝ 2012 թվականի դեկտեմբերի վերջի ավելի քան 384,1 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 157 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 161,7 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 187,0 մլրդ դրամ է կազմել` հոկտեմբերի վերջի 178,1 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 588,3 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 577,8 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում կազմել է 611 մլրդ դրամ` դեկտեմբերի 608,4 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը հունվարի վերջին 2,01 է կազմել՝ դեկտեմբերի  համեմատ ավելանալով 0, 04 կետով։ (1 դոլարը 409,02 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img