Մետաղների շուկա. ոսկին և պղինձը կարող են խոցելի լինել ԱՄՆ դոլարի ուժեղ դիրքի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ հնգօրյակy դրական դինամիկայով սկսեցին ոսկու գնանշումները, որն արտահայտված էր եվրագոտու քաղաքական ռիսկերի շուրջ մտավախություններով, ինչպես նաև այն նորություններով, որ կենտրոնական բանկերը շարունակում են գնել տվյալ ակտիվն իրենց պահեստները համալրելու համար։ Այս արդյունքները ներկայացրեց ԱՄՀ–ն։ Միաժամանակ ոսկու գնանշումներն ամենաէական աճը ցուցադրեցին երեքշաբթի` ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեի ելույթի ֆոնին։ Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Կոնգրեսում` կարգավորիչի ղեկավարը պարզ հասկացրեց, որ ԴՊՀ–ն շարունակելու է խթանման քաղաքականությունը`հաշվի առնելով այդ փաստը, ոսկու գները հասել են նոր երկշաբաթվա առավելագույն 1619,92 ԱՄՆ դոլարին։

Սակայն չորեքշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջը իրավիճակը ոսկու օգտին չփոխվեց, քանի որ Եվրոպայի նկատմամբ մտավախությունների թուլացումը և ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածությունների ավելացումը գլոբալ ֆոնդային շուկաներում ռալլի խթանեցին։ Միաժամանակ ԱՄՆ–ից ստացված դրական տնտեսական հաշվետվությունները, որոնք հաստատում են այն սպասումները, որ խոշորագույն համաշխարհային տնտեսությունը դեպի ապաքինում է գնում, նույնպես նվազեցրեցին դեղին մետաղի գրավչությունը։ Բացի այդ, մետաղների շուկայի մասնակիցների գնման ակտիվությունը չափավորում էր ԱՄՆ–ի հարկաբյուջետային խնդրի վերաբերյալ ինտրիգը։ Դրա արդյունքում` ոսկու գնանշումները` զիջելով նախկինում բոլոր հավաքած դիրքերը, շաբաթը փակեցին 0,20 տոկոս նվազումով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1575,28 ԱՄՆ դոլարի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումները հավանաբար նախկինի նման կգտնվեն ճնշման տակ` հաշվի առնելով ԱՄՆ–ում մեկնարկող սեկվեստրի պայմաններում ամերիկյան արժույթի ենթադրելի աճը, որը կարող է մեծ վնաս հասցնել աշխարհի խոշորագույն տնտեսությանը։ Բացի այդ, երկրի խորհրդարանական ընտրություններից հետո Իտալիայի քաղաքական փակուղին նույնպես կնպաստի ԱՄՆ դոլարի ամրապնդմանը` շուկայի ամբողջ երկայնքով։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու դինամիկայի վրա կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացվա մակրոտնտեսկան վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել ADP գործակալությունից զբաղվածների թվի փոփոխման տվյալներին և փետրվարին ոչ գյուղատնտեսական հատվածի նոր աշխատատեղերի քանակին։ Ակնկալվում է, որ այդ տվյալները դրական կգտնվեն և կամպարնդեն ամերիկյան արժույթի դիրքերը, որի կապակցությամբ ոսկու գնանշումները կարող են նվազել։ Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի համար աջակցություն կդառնա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1546,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել չորրորդ եռամսյակում ՀՆԱ–ի վերանայված տվյալները, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ նիստը և հինգշաբթի` մարտի 7–ին, նախատեսված Մարիո Դրագիի ավանդական ասուլիսը։ Ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչը տոկոսադրույքն անփոփոխ կթողնի` 0,75 տոկոս մակարդակում։ Այն դեպքում, եթե կանխատեսումներն արդարացվեն, իսկ պարոն Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական գտնվեն, ոսկու գինը հնարավոր է աճի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեղ մետաղի համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1604,0 ԱՄՆ դոլարը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 0,87 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,5105 ԱՄՆ դոլարի։ Կարմիր մետաղի գնանշումներն ընկան, քանի որ մետաղների շուկայում տրամադրությունը կրկին վատացավ եվրոպական տնտեսությունում պահպանվող խնդիրների և ՍՄՆ պետական բյուջեի ավտոմատ կրճատման վերաբերյալ մտավախությունների ֆոնին։ Արտադրողական հատվածի համար PMI պաշտոնական ցուցիչի և Չինաստանից HSBC –ի համանման ցուցիչի թույլ տնտեսական տվյալները նույնպես լավատեսություն չավելացրեցին։

Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բարձրացող բորսային պաշարը նախորդ շաբաթվա ընթացքում նույնպես ճնշում գործադրեց կարմի մետաղի գնանշումների վրա։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան մեծապես կախված կլինի ԱՄՆ–ից, եվրագոտուց և Չինաստանից ստացված մակրոտվյալներից։ Եվրագոտուց ստացված նորությունների շրջանում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ հերթական նիստը, ինչպես նաև պարոն Դրագիի ավանդական ասուլիսը։ Այն դեպքում, եթե ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական գտնվեն, պղինձը կարող է մի փոքր բարձրանալ։ ԱՄՆ–ի աշխատանքի շուկայից սպասված դրական տվյալները նույնպես կարող են նպաստել կարմիր մետաղի գնանշումների բարձրացմանը։ Չինական նորություններին պետք է առանձնացնել փետրվարին արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների հրապարակումը։

Այն դեպքում, եթե ԱՄՆ–ից ստացված վիճակագրությունը սպասումներից ավելի վատ գտնվի, իսկ Չինաստանից ստացված տվյալները  բացասական դինամիկա ցուցադրեն, պղինձը կարող է նաև էժանանալ։ Տվյալ ակտիվի գնանշումները նույնպես ճնշման տակ կհայտնվեն, եթե ԵԿԲ նախագահի մեկնաբանություններն անբավարար լինեն։ Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման  ենթադրելի միջակայքը  կազմում է մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,42 – 3,58 ԱՄՆ դոլար։

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի

ԿԲ նախագահը պարզաբանել է, թե ինչու դրամի արժևորումը չի փոխհատուցում ապրանքների համաշխարհային գների աճը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է դրամի արժևորման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների դինամիկայի վրա

IDBank-ը, Visa-ն և Wizz Air-ը Հայաստանում ներկայացնում են  ճամփորդական նոր արտոնությունները (ՎԻԴԵՈ)

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img