NASDAQ OMX Արմենիա բորսայի 2012թ.–ի լավագույն անդամ է դարձել «Արարատբանկը»

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայի 2012թ.–ի լավագույն անդամ է դարձել «Արարատբանկը»։

«Բորսայի լավագույն մասնակիցների պարգևատրման արարողությունը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Մենք ուզում ենք խրախուսել բորսայի ամենաակտիվ անդամներին, ովքեր նվիրված են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործին»,– ուրբաթ պարգևատրման արարողության ընթացքում նշեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Խոսելով անցյալ տարի հայկական բորսայում տեղի ունեցած ամենանշանավոր իրադարձությունների մասին` Սարոյանը նշեց երկարաժամկետ վարկային ռեսուրսների հարթակի, արժութային պարտատոմսերի գործիքի, IBM ծառայությունների համակարգի ներմուծումը, առևտրային հարթակի նորացումը, ինչպես նաև GlobeNewswire համաշխարհային տեղեկատվական համակարգին միանալը։

Բորսայի մյուս մասնակիցները նույնպես արժանացան NASDAQ OMX Արմենիայի տարբեր անվանակարգերի մրցանակներին։ Այսպես, կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի լավագույն անդամ ճանաչվեց «Armenbrok Investment» ընկերությունը, պետական պարտատոմսերի շուկայում, ինչպես նաև վարկային ռեսուրսների շուկայում բորսայի լավագույն անդամ դարձավ Արարատբանկը, իսկ արժութային շուկայում բորսայի լավագույն անդամ ճանաչվեց նաև Ամերիաբանկը։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1-  410,58 դրամ է )։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img