Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` մարտի 20–ի առուվաճառքները բացել են նվազումով` բանկերի ավանդները միանգամյա հարկման վերաբերյալ Եվրախմբի նախաձեռնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կիպրական խորհրդարանի որոշման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նվազել է 0,88 տոկոսով՝ կազմելով 4968,10 կետ։ Հարավկորեական KOSPI-ն ընկել է 0,68 տոկոսով և կազմել 1965,05 կետ: Ճապոնիայի բորսաները չորեքշաբթի փակ են պետական տոնի կապակցությամբ։ Ճապոնական Nikkei Stock Average 225–ն երեքշաբթի տեղի ունեցած առուվաճառքի ավարտին աճել է 2,3 տոկոսով` հասնելով 12468,23 կետի։

Կիպրոսի խորհրդարանը երեքշաբթի չեղյալ հայտարարեց «հարկի» տեսքով դեպոզիտների մի մասի ստիպողական դուրսգրման ներմուծման մասին օրինագիծը։

Առաջարկված օրինագիծը դեպոզիտների 6,75 տոկոսի դուրսգրում էր ենթադրում, որոնց բաժին է հասնում 20–100 հազար եվրո, և 9,9 տոկոս` առավել խոշոր ավանդներով։ Դուրսգրման մասին նախնական որոշումն ընդունվել էր կառավարության կողմից ԵՄ վարկառուների պնդմամբ, սակայն այն խուճապ է առաջացրել ավանդատուների շրջանում և սպառնալիքի տակ դրել Կիպրոսի ֆինանսական համակարգի գոյությունը։

Ինչպես ակնկալվում է, Կիպրոսի ֆինանսական ապագայի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի։ Նախագահ Նիկոս Անաստասիադիսը կուսակցությունների առաջնորդների արտակարգ խորհուրդ է գումարում։ Նաև նոր բանակցություններ են սպասվում Անաստասիադիասի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ։ Ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը երեքշաբթի երեկոյից գտնվում է Մոսկվայում, որտեղ նա նախատեսում է հանդիպել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img