ԿԲ թոփ մենեջերները հրապարակայնորեն եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնեն. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Բանկը հրապարակել է այն պաշտոնների ցանկով փաստաթղթի նախագիծը, որտեղ աշխատողները ԿԲ–ում պարտավոր են իրենց և իրենց ընտանիքի (ամուսինների և անչափահաս երեխաների) եկամուտների, ծախսերի և կարողությունների մասին հաշվետվություններ ներկայացնել, գրում է Կոմերսանտը։

Ցանկը պետք է հաստատի ԿԲ տնօրենների խորհուրդը։ Ընթացիկ խմբագրությունում դրանում ընդգրկվել են ԿԲ–ի բոլոր փոխնախագահները, գլխավոր հաշվապահը և գլխավոր աուդիտորը, կենտրոնական աշխատակազմի գլխավոր վարչության պետը և գլխամասային գրասենյակի ու շրջանների ազգային բանկերի ղեկավարները, ԿԲ նախագահի աշխատակազմի ղեկավարը և նույնիսկ դեպարտամենտների տնօրեններն ու պետերը։

Մինչ օրս ԿԲ–ում նշված պաշտոնները զբաղեցրած մարդկանցից ոչ ոք իրենց եկամուտների, ծախսերի և կարողությունների մասին հաշվետվություններ չի ներկայացրել, նշում է «Կոմերսանտը»։

ԿԲ–ի միակ ներկայացուցիչը, որի եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակայնորեն է բացահայտվել, եղել է Ռուսաստանի Բանկի նախագահը։

ԿԲ կայքի տվյալների համաձայն, 2011թ.–ի արդյունքներով Սերգեյ Իգնատևի համախառն տարեկան եկամուտն այդ տարվա ընթացքում կազմել է 22,49 մլն ռուբլի, կնոջը` 2,6 մլն ռուբլի։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img