ԱՄՆ դոլարի փոխարժեքը Բուենոս Այրեսի «սև շուկայում» նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան դոլարի փոխարժեքը Բուենոս Այրեսի չորեքշաբթի նոր ռեկորդ է սահմանել և կազմել է մեկ դոլարի դիմաց 8.75 արգենտինյան պեսո, ինչը գրեթե երկու անգամ շատ է, քան 2011 թվականի հոկտեմբերին, երբ կառավարությունն արժույթի ազատ շրջանառության առաջին սահմանափակումներ էր հայտարարել։ Միաժամանակ, վերջին երկու օրերին փոխարժեքն աճել է ավելի քան 10 տոկոսով, նշում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

«Սև շուկայում» դոլարի փոխարժեքի կտրուկ աճի կապակցությամբ Արգետնինայի նախարար Կրիստինա Ֆերնանդես դը Քիրշները երեքշաբթի երեկոյան իր կառավարության տնտեսական հատվածի ներկայացուցիչների խոհրդակցություն է հրավիրել։ «Օլիվոս» նախագահական նստավայր են ժամանել են էկոնոմիկայի նախարար Էրնան Լորենսինոն, նրա տեղակալ Ասել Քիսիոֆը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ղեկավար Մերսեդես Մարկո դել Պոնտը։

Դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքն աճել է, երբ երկուշաբթի իշխանություններն ավելացրել են բանկային քարտերով արտերկրում կատարած գնումների համար գանձումների չափը 15-20 տոկոսով, ինչպես նաև դրանք տարածել են մարդատար տրանսպորտի տոմսերի գնումների (եթե նշանակման վայրն արտերկրում է) վրա և դեպի արտասահման տուրիստական ուղեգրերի գնման վրա։

Սահմանվող սահմանափակումներն ու գանձումները երկրի ֆինանսական համակարգի «պեսիֆիկացման» ընդհանուր քաղաքականության մի մասն է, որը սկսել են իշխանությունները նախորդ տարի և որը կոչված է խթանել կանխիկ դոլարի օգտագործումից հրաժարվելը։ Այսօր արգենտինացին պաշտոնական  փոխարժեքով կարող է դոլար գնել միայն հարկային մարմինների թույլատվությամբ` սահմանափակ քանակությամբ և միայն արտերկիր մեկնելու համար։ Իշխանություններն են որոշում, թե որքան դոլար կարող է գնել արգենտինացին իր ուղևորության համար` ելնելով նրա հայտարարագրած եկամտի, հարկային վճարումների չափից և մի շարք այլ ցուցանիշներից։ Որպես հետևանք, քաղաքի կենտրոնում հայտնվել են մի շարք ոչ պաշտոնական «փոխանակման կետեր», որտեղ դոլարն ազատ վաճառվում և գնվում է, բայց արդեն «փողոցի» փոխարժեքով և, բնականաբար, առանց ֆիսկալային փաստաթղթերի ձևակերպման։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img