Moody’s. «Եվրագոտու երկրների վարկանիշները ճնշման տակ են»

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսում ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն կունենա եվրագոտու բոլոր երկրների վարկանիշների համար։ Այդ մասին հաղորդում է Moody’s Investors Service վարկանշային գործակալությունը։ Գործակալությունում չեն բացառում Կիպրոսի դեֆոլտի, ինչպես նաև եվրագոտուց դուրս գալու հավանականությունը, հաղորդում է Вести.ru–ն։

«Իշխանությունների վերջին որոշումները բարձրացրել են դեպոզիտների և կապիտալի արտահոսքի ռիսկերը, ավելացրել են բանկերի և երկրների համար կատարվող փոխառությունների արժեքը և պայմանավորել եվրագոտու ֆինանսական շուկաների հավասարակշռման փոփոխությունները, որոնք կլինեն ապագայում»,– կարծում են Moody’s–ում։

Չնայած ֆինանսավորման խնդիրների լուծմանը` Կիպրոսի` եվրագոտուց դուրս գալու և դեֆոլտի հետ բախվելու հավանականությունը չի բացառվում, նշում են վարկանշային գործակալության փորձագետները։

Միաժամանակ եվրագոտու բոլոր բանկերի համար բացասական է այն գործոնը, որ միջազգային վարկատուների եռյակը` ԵԿԲ–ն, ԱՄՀ–ն և Եվրահանձնաժողովը, ցանկանում են փրկել Կիպրոսի տնտեսությունը երկրի բանկերի ավանդատուների հաշվին։

Վարկատուները և Կիպրոսը համաձայնեցրել են մի շարք պայմաններ, որոնք կհանգեցնեն կիպրոսյան բանկերի ավանդատուների զգալի կորուստների։ Երկրի խոշորագույն բանկը` Bank of Cyprus–ը, պետք է վերակազմավորում իրականացնի, որի արդյունքում ավանդատուների` ավելի քան 10 հազար եվրոյի ավանդի կորցնելու դեպքում վնասը կարող է կազմել մինչև 40 տոկոս։ Մեծությամբ երկրորդ բանկը` Laiki–ն, պետք է ամբողջովին փակվի, իսկ կորուստները կփոխհատուցվեն միայն 100 հազար եվրոյից պակաս ավանդատուներին։ Laiki–ի ոչ մեծ ավանդները կփոխանցվեն Bank of Cyprus–ին։ Այդ քայլերի արդյունքում, ինչպես ակնկալվում է, Կիպրոսը կստանա 5.8 մլրդ եվրո։ Այն ժամանակ Եվրահանձնաժողովը, ԵԿԲ–ն և ԱՄՀ–ն կհատկացնեն 10 մլրդ եվրո։ Այդ գումարը թույլ կտա փրկել երկիրը դեֆոլտից։

Այսօր ավելի վաղ Moody’s–ը նվազեցրել է Bank of Cyprus Public Company Limited, Cyprus Popular Bank Public Co Ltd и Hellenic Bank Public Company Ltd–ի ավանդների և գերակա չապահովված պարտքի վարկանիշները «Caa1»–ից մինչև  «Caa2»։

Moody’s–ի վերլուծաբան Սառա Կարլսոնը պնդում է, որ Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը «երկարատև խորը բացասական հետևանքներ կունենա սուվերենիտետի համար»։ Նա նշել է նաև, որ մեծ խնդիր է ֆինանսական ծառայությունների հատվածի դերը, որը վերջին տարիներին Կիպրոսի տնտեսության աճի դրայվեր է եղել։

Կարլսոնի կարծիքով` օֆշորային ֆինանսական կենտրոնի ստեղծման վրա հիմնված համակարգը դժվար թե վերապրի այս ճգնաժամը։

«Վերջին տարիներին Կիպրոսն իրեն դրսևորել է որպես եվրոպական բիզնես–ծառայությունների, ինչպես հաշվապահական հաշվառման, իրավաբանական ծառայությունների կենտրոն։ Սակայն դեռ պարզ չէ` կկարողանա, արդյո՞ք, Կիպրոսի ծառայությունների հատվածը, որը մենք դիտարկում ենք որպես հետագա աճի հիմնական աղբյուր, հաշվի առնելով զբոսաշրջային հատվածի մրցունակությունը, կենդանի մնալ ֆինանսական ծառայությունների թույլ հատվածի ֆոնին»,– ավելացրել է Moody’s–ի վերլուծաբանը։

Կարլսոնը կարծում է նաև, որ Կիպրոսը ֆիսկալային համախմբման և պարտքի կրճատման սահմանափակ հնարավորություններ ունի, իսկ Կիպրոսի պարտքի վերակազմավորումն ավելի դժվար կլինի, քան դա արվել էր Հունաստանում։ Պարտքի մեծ մասի տերերը հենց Կիպրոսի բանկերն են, և պարտքի մոտ 50 տոկոսը բաղկացած է ներքին արժեթղթերից և բանկային վարկերից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img