Հայտնի է դարձել Կիպրոսի ամենախոշոր բանկի նոր կառավարչի անունը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի Կենտրոնական բանկը Դինոս Քրիստոֆրիդիսին (Dinos Christofrides) երկրի խոշորագույն բանկի` Bank of Cyprus–ի, հատուկ կառավարիչ է նշանակել, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` վկայակոչելով հենց Քրիստոֆիդիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, կառավարիչի պարտականությունների մեջ կմտնի «բանկի վերակազմավորման և Cyprus Popular Bank–ի ակտիվների մի մասի միաձուլման» անցկացումը։

Կիպրոսի բանկային համակարգի փրկության ծրագրերի հրապարակումից հետո Bank of Cyprus–ի ղեկավար Անդրեաս Արտեմիսը հրաժարակն էր տվել։

Այսօր Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի խոշորագույն բանկերի` Cyprus Popular Bank–ի (Ժողովրդական բանկ կամ Laiki) և Bank of Cyprus–ի վարկանիշները` հասցնելով դեֆոլտային մակարդակների։ Fitch–ը նվազեցրել է Laiki–ի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «В»–ից հասցնելով «D» (դեֆոլտ) մակարդակի, Bank of Cyprus–ինը`« В»–ից հասցնելով «RD» (սահմանափակ դեֆոլտ) մակարդակի։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Կիպրոսում բանկերի բացումը հետաձգվում է մինչև մարտի 28–ը։ Պատճառները չէին նշվել։

Ինչպես այսօր հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը, կիպրոսյան բանկերի այն ավանդատուները, ովքեր 100 հազար եվրո և ավելի ակտիվներ ունեն, կարող են ճգնաժամի պատճառով կորցնել դեպոզիտների 40 տոկոսը։ Խոշոր ավանդատուների բանկային դեպոզիտների շուրջ 40 տոկոսը կարող է փոխարինվել բանկային արժեթղթերով։ «Հստակ տոկոսը դեռ չի որոշվել, սակայն շոշափելի թիվ կլինի»,– նշել էր նա։

Նախօրեին եվրագոտու ֆինանսների նախարարները հաստատեցին բանկային հատվածի վերակազմավորման պայմաններում Կիպրոսին օգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Կիպրոսը 2013թ.–ի մայիսի սկզբին 10 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը կստանա ESM եվրոպական կայուն մեխանիզմի կողմից։

ԵՄ–ի կողմից հաստատված բանկերի վերակազմավորումը նախատեսում է ստեղծել «լավ բանկ» և «վատ բանկ» (վերջինի դերում հանդես կգա երկրի` մեծությամբ երկրորդ բանկը` Կիպրոսի Ժողովրդական բանկը)։ Մինչև 100 հազար եվրոյի բոլոր դեպոզիտները, ինչպես նաև «լավ» վարկերը Laiki Bank–ից կանցնեն Bank of Cyprus–ին։ 100 հազար եվրոյից ավելի դեպոզիտների հարկը Bank of Cyprus–ում կկազմի մոտ 30 տոկոս։ Մինչև 100 հազար եվրոյի ավանդները չեն տուժի։ Կիպրոսի Բանկին կփոխանցվեն նաև այն միջոցները, որոնք ստացվել են ԵԿԲ–ի կողմից որպես վարկ, որը կազմում է 9 մլրդ եվրո։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img