COMEX բորսայում ոսկու գինը բարձրացել է 0,6%–ով և հասել երեք առևտրային օրերի առավելագույն կետին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի COMEX առևտրային բորսայում ոսկու պաշտոնական գինը 2013թ.–ի մարտի 27–ի առուվաճառքների արդյունքներով բարձրացել է 0,6 տոկոսով և հասել երեք առևտրային օրերի առավելագույն կետին` գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 1607 դոլարը։ Այդ օրը ոսկու մեկ տրոյական ունցիան թանկացել է 9,9 դոլարով, իսկ հունիսի ակտիվ ֆյուչերսի պաշտոնական գինը կազմել է 1607,2 դոլար` մեկ ունցիայի դիմաց։ Սա մարտի 22–ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ինչպես հաղորդում է РБК–ն, COMEX բորսայում մարտի 27–ին ոսկին թանկացել է տեխնիկական գնումների պատճառով, որոնք մասամբ պայմանավորված էին եվրագոտու երկրների ոսկու բարձր պահանջարկով։ Այսպես, երեք նստաշրջանի ընթացքում (մարտի 26, 25 և 22) COMEX  բորսայում ոսկու գինը նվազել է մեկ ունցիայի դիմաց ավելի քան 18 դոլարով (-1,1%) և յոթ առևտրային օրերի ընթացքում առաջին անգամ հաստատվել է 1600 դոլար/ունցիա հոգեբանական մակարդակից ցածր մակարդակում։

Միաժամանակ եվրագոտու արժույթի փոխարժեքը նախօրեին 2012թ.–ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 1,28 դոլար/ ունցիայի նիշից ցածր, ինչն այդ արժույթն ունեցողների կողմից ոսկու ակտիվ գնումների հանգեցրեց։ Այդ պատճառով եվրագոտու արժույթով ոսկու գինը նախօրեին աճեց` երկու ամսում հասնելով առավելագույն մակարդակին` գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 1255 եվրոն, ինչը COMEX բորսայում տեխնիկապես ապահովեց ոսկյա ֆյուչերսների բարձր պահանջարկը։

Սակայն COMEX բորսայում ոսկու ակտիվ գնումները նախօրեին դժվարացան ամերիկյան դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով։ Այսպես, վեց առաջատար համաշխարհային արժույթների (ICE Dollar Index spot)  համար դոլարի ցուցիչը 0,4 տոկոսով աճեց մարտի 27–ին և ութ ամսվա ընթացքում առաջին անգամ հաստատվեց 83 կետ նիշից բարձր մակարդակում, ինչը սահմանափակեց ոսկու գնի աճը։

Միաժամանակ COMEX բորսայում ոսկու ֆյուչերսները մարտի 27–ին թանկացան և մասնակիորեն հաղթահարեցին նախորդ երեք առևտրային օրերի իրենց անկումը, ֆիզիկական ոսկու ներդրումային պահանջարկը կայունություն պահպանեց։ SPDR Gold Trust  բորսային ինդեքսային հիմնադրամի ակտիվները նույն օրն անփոփոխ մնացին և կազմեցին 1 հազար 221,26 տ։

Այսօր COMEX բորսայում ոսկին կոնսոլիդացվել է 1600 դոլար գնային մակարդակից բարձր մակարդակում և վաճառվում է մեկ ունցիայի դիմաց 1604,0-1608,3 միջակայքում։ Ոսկով իրականացված վերջին գործարքի գինը ներկա պահին կազմում է մեկ ունցիայի դիմաց 1605,5 դոլար, ինչը 1,7 դոլարով ցածր է նախորդ

Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին COMEX բորսայում ոսկու գնային դինամիկան կսահմանափակվի մեկ ունցիայի դիմաց 1590,0 աջակցման մակարդակում և որպես դիմադրության մակարդակ հանդես կգա մեկ ունցիայի դիմաց 1615,0 դոլարը, ենթադրում են փորձագետները։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ոսկու գնային առավելագույն նիշը գրանցվեց 2013թ.–ի հունվարի 17–ին, երբ գնանշումները հասան մեկ ունցիայի դիմաց 1699,9 դոլարի։ Այդ ժամանակ ոսկու գնի նվազագույն նիշը 2013թ.–ին գրանցվեց փետրվարի 21–ին, երբ գնանշումները նվազեցին` գրանցվելով մեկ ունցիայի դիմաց 1554,3 դոլար մակարդակում։ Դա  2012թ.–ի հուլիսի կեսից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img