Sat, 1 February
-4.9 C
Yerevan
USD: 397.35 RUB: 4.04 EUR: 412.25 GEL: 139.06 GBP: 493.31
spot_img

ՀԲ–ն մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման գործողությունների համարձակ ծրագիր է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի Խմբի նախագահ Ջիմ Յեն Կիմը կոչ է արել միջազգային հանրությանը նոր ծավալուն նպատակներ սահմանել բնակչության առավել խոցելի շերտերին աջակցություն ցուցաբերելու ոլորտում։  Նա մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման գործողությունների և աշխարհի յուրաքանչյուր երկրների առավել աղքատ քաղաքացիների եկամուտների` 40–տոկոսանոց էական աճի արդյունքում բնակչության բոլոր շերտերի բարեկեցության ապահովման համարձակ ծրագիր է առաջարկել, հայտնում է ՀԲ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Այսօր մենք մարդկության պատմության բարենպաստ ժամանակահատվածի վկաներն ենք, երբ նախորդ տասնամյակներում ձեռք բերված հաջողությունները, և ավելի հուսադրող տնտեսական կանխատեսումները զարգացող երկրներին հնարավորություն են տալիս պատմության մեջ առաջին անգամ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը մեկ սերնդի կյանքի ընթացքում։ Այսօր մեր պարտքն է անել այնպես, որ ստեղծված բարենպաստ պայմաններում կայացվեն տվյալ պատմական հնարավորությունից օգտվելուն ուղղված կշռված որոշումներ կայացվեն»,– ասել է Ջիմ Կիմը` ելույթ ունենալով Ջորջթաունի Համալսարանում։

Կիմը փաստեց, որ զարգացող երկրներն արագ հաղթահարել են տնտեսական ճգնաժամի հետևանքները և մակրոտնտեսական ավելի մեծ կայունության, օրենքի գերակշռման հաստատման և մարդկային կապիտալում և ենթակառուցվածքում կարատվող ներդրումների ավելացման շնորհիվ, ներկայում բավականին կայուն վիճակում են։ Մասնավոր հատվածի արտադրողականությունն աճում է արագ տեմպերով, և դրան բաժին է ընկնում բոլոր ստեղծված աշխատատեղերի 90 տոկոսը։

Նրա խոսքով, ծայրահեղ աղքատության գործնական վերացման համար անհրաժեշտ է երեք գործոնների առկայություն։ Առաջին, տվյալ նպատակին 2030 թվականին հասնելու համար պետք է արագացնել տնտեսական աճի տեմպերը վերջին 15 տարիներին գրանցվածների համեմատ, և, նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի կայուն բարձր տեմպեր Հարավային Ասիայի ու Աֆրիկայի /Սահարայից հարավ/ երկրներում։

Երկրորդ, կպահանջվի ջանքեր գործադրել հասարակության ինտեգրման բարձրացման և անհավասարության հաղթահարման համար, ինչպես նաև այն բանի համար, որ տնտեսական աճը հանգեցնի աղքատության կրճատմանը, նախևառաջ, նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին։

Եվ վերջապես, կպահանջվի խուսափել, նախազգուշացնել և պայքարել հնարավոր ցնցումների հետևանքների դեմ` ներառյալ պարենային, վառելիքային և ֆինանսական նոր ճգնաժամերը, ինչպես նաև տարերային աղետները։

Կիմն ընդգծել է, որ 2030 թվականը բավական հավակնոտ ժամկետ է. «Մեր նպատակին հասնելու համար 2030 թվականին անհրաժեշտ է կրկնակի կրճատել աղքատության մակարդակը, այնուհետև` ևս երկու անգամ, և այնուհետև ևս կիսով չափ` և այդ ամենը ոչ պակաս քան մեկ սերնդի կյանքի ընթացքում»,– ընդգծել է նա։

ՀԲ Խմբի նախագահը հայտարարել է, որ գլոբալ խնդիրների լուծման համար չի կարելի սահմանափակվել միայն աղքատության դեմ պայքարով, այլ հարկ է միավորել ջանքերը` բնակչության բոլոր խոցելի շերտերին աղքատության շեմից էապես բարձրանալու համար, որտեղ էլ նրանք ապրեն։

«Մենք Համաշխարհային բանկի խմբում դա անվանում ենք բոլորի բարեկեցության ապահովման ջանքերի ակտիվացում»,– պարզաբանել է նա։

Կիմը միաժամանակ վճռականապես հայտարարել է, որ ՀԲ–ն աջակցություն կցուցաբերի առնվազն չորս ուղղություններով, որոնցից առաջինը` ընտրություն հավասարազոր գերակայությունների միջև հօգուտ այն նախագծերի, որոնք կարող են առավելագույն պատասխան տալ կատարվող բարեփոխումներից, իսկ երկրորդը` տարեկան հաշվետվությունների ներկայացում ստացված արդյունքների և դեռևս չլուծված խնդիրների մասին։

«Երրորդ, մենք կօգտագործենք շահերի ներկայացման բնագավառում պայմանավորվածությունների ձեռքբերման մեր հնարավորությունները, որ մշտապես հիշեցնենք միջազգային հանրությանն ու քաղաքական գործիչներին վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ Չորրորդ, և դա, հավանաբար, ամենակարևորն է` մենք մեր գործընկերների հետ միասին գիտելիքների փոխանակում կկատարենք աղքատությունը վերացնելու քայլերի և բոլորի բարեկեցությունն ապահովելու վերաբերյալ»,– ասել է նա։

Վերջում Կիմը նշել է, որ ապրիլի 5–ը կդառնա մինչև 2015 թվականի ավարտը մնացած վերջին 1000 օրվա` ՀԶՆ հասնելու նախատեսված ժամկետի հաշվարկի սկիզբը, և կոչ է արել միջազգային հանրությանն այդ վերջին 1000 օրն օգտագործել ջանքերը բազմապատկելու վրա այն բնագավառներում, որտեղ առաջխաղացումը հաջողված չէր։

«Եթե մենք այսօր գործի անցնենք, ապա մեր երեխաների համար կկարողանանք ստեղծել մի աշխարհ, որի բնորոշ գիծը կդառնան ոչ թե խայտառակ անհավասարության դրսևորումները, այլ հնարավորությունների մշտական աճը։ Կայուն աշխարհ, որտեղ բոլոր տնային տնտեսությունները կկարողանան օգտվել մաքուր էներգիայից։ Աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը բավարար սնունդ կունենա։ Աշխարհ, որտեղ չեն մահանա այնպիսի հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխարգելել»,– ավելացրել է նա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Հայաստանում 2025–2026թթ․–ին գնաճը կկազմի միջինը 3,3%․ Fitch

2024 թվականին գնաճը կազմել է ՀՆԱ-ի միջինը 0,3%-ը՝ մասամբ պայմանավորված բազային էֆեկտներով, պարենային ապրանքների գներով և հիմնական գնաճի զրոյական աճով

ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին կազմել են աննախադեպ 396մլն եվրո

2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2024թ․–ին աճել է 24․6%–ով՝ կազմելով 6,270մլրդ դրամ

/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, զուտ պահուստները չհաշված, 2024 թվականի վերջին աճել է 24,6%-ով կամ 1,239 մլրդ դրամով և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 6,270 մլրդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img