ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր կարելի է ձեռք բերել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու նպատակով Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում է ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

AED-ով բանկային չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք AED:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից վերոհիշյալ չեկերի տրամադրման միջնորդավճարը կազմում է մեկ չեկի համար 7 հազ. ՀՀ դրամ:

Չեկատերը չեկի գումարը կարող է ստանալ HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերից առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:

«Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր` վճարելով ընդամենը 0.1% min 5000 ՀՀ դրամ միջնորդավճար»,– ասվում է հաղորդագրությունում։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային չափանիշների համապատասխանության հավաստագրում։ Ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` 9–ը Հայաստանի մարզերում և 7–ը` մայրաքաղաքում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img