ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի հունվարին աճել է 18,7%–ով` գերազանցելով 1.6 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի հունվարին կազմել է 1 619 444` 2012թ.–ի հունվարի համեմատ ավելանալով 18,7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Դրանցից իրավաբանական անձանց թիվը հունվարի վերջին կազմել է 71,9 հազար (3.8% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1,5 մլն (19,4% աճ)։

Միաժամանակ հունվարի վերջի դրությամբ, երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 1,9 մլն հաշիվ։ Այդ ցուցանիշը  11,8 տոկոսով կրճատվել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 1,8 մլն (11,8% անկում), իսկ իրավաբանական` 127,7 հազար (11,9% աճ)։

ՎՏԲ–Հայաստան Բանկի համախմբված հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի փետրվարի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 667,4 մլն դրամ` մեկ ամսում ավելանալով 20,1 մլն դրամով կամ 3,1 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ամսաթվի համեմատ ավելացել է 170,3 մլն դրամով կամ 34,3 տոկոսով ($1–ը 418,06 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img