Nikkei 225 ճապոնական բորսայական ցուցիչն առուվաճառքի բացմանն աճել է 4.25%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Nikkei 225 ճապոնական բորսայական ցուցիչն ուրբաթ  առուվաճառքները բացել է 4.25%–անոց կտրուկ աճով` Ճապոնիայի բանկի` տնտեսական աջակցության ծրագրի ավելացման որոշման ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Nikkei 225 ճապոնական բորսայական ցուցիչն առուվաճառքների բացմանն աճել է 4.25%–ով` մինչև 13171,75 կետը։

Ճապոնիայի բանկը նախօրեին հայտարարել է շուկայից ակտիվների հետգնման ծավալների ավելացման մասին` գների աճը խթանելու համար։ Այսպես, կարգավորիչը որոշում է ընդունել տոկոսադրույքը տարեկան 0-0.1 տոկոս մակարդակում թողնելու և շուկայից 50 տրիլիոն իենի ակտիվների հետգնման մասին` տարեկան մինչև 151 տրիլիոն իեն (1,62 տրլն դոլար)։

Միաժամանակ, ԱԽՏ մյուս ֆոնդային հարթակներն ուրբաթ բացվել են կարմիր գոտում։ Հարավկորեական KOSPI–ն ընկել է 0,57% –ով` մինչև 1948,19 կետ։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը  նույնպես բացասական է և կազմել է 4895,00 կետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img