Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

 ԱԷՀԱ-ի հետ համագործակցության շրջանակում կողմերը համատեղ կաշխատեն շուկայի ֆինանսավորման կարիքների բացահայտման, բիզնեսների համար համապատասխան ֆինանսական լուծումների զարգացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խթանման ուղղություններով։

 2025 թվականին արևային կայաններն ապահովել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16,3%-ը։ Ոլորտի աճը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, սակայն արևային և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է նաև հասանելի և համապատասխան ֆինանսավորման լուծումներ։

Կանաչ էներգետիկ նախագծերի ֆինանսավորումը Յունիբանկի երկարաժամկետ ռազմավարության մաս է։ Բանկը «Կանաչ» լիզինգի միջոցով ֆինանսավորում է արևային կայանների և էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերումը՝ աջակցելով հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին՝ արդիականացնելու իրենց գործունեությունն ու բարձրացնելու էներգաարդյունավետությունը։

 «Մեր նպատակն է կանաչ տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար։ Յունիբանկն առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել արևային կայաններ և էներգաարդյունավետ սարքավորումներ շահավետ պայմաններով՝ տարեկան սկսած 9,5% տոկոսադրույքով և մինչև 60 ամիս ժամկետով։ Համապատասխան ծրագրերի պայմանները բավարարող հայտերի դեպքում հնարավոր է նաև տոկոսադրույքի սուբսիդավորում», — նշել է Յունիբանկի ծրագրային վարկերի և բիզնես լիզինգի դեպարտամենտի տնօրեն Էմմա Հարությունյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img