ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով,  մասնավորապես՝ առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» (մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար):

Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը՝ հրապարակելով ընկերության Ֆեյսբուքյան էջի հղումը, ընկերության փաստացի գործունեության հասցեն՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, տվյալ հասցեում գործում է «My Fin» անվանումով։

ԿԲ-ն տեղեկացնում է, որ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության Կենտրոնական բանկի կողմից չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում»,-նշվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img