Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Միջոցառման ընթացքում առաջին անգամ հնչեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հատուկ Ակբա բանկի 30-ամյակի առթիվ ստեղծած ջինգլը՝ կարճ, տպավորիչ և հեշտ հիշվող երաժշտական գործ, որը կդառնա Ակբայի երաժշտական այցեքարտը։

Միջոցառման շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց եռակողմ համագործակցությամբ ձայնագրված՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոնի» պիտակի ներքո թողարկված «Ազնավուրիանա» ալբոմից ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործություններ նույն համագործակցության արդյունքում ձայնագրված «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմից։

Երեկոյի հատուկ հյուրն էր ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման։

Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին։ Բանկի ավելի քան 300,000 Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ գործարքներից ստացված եկամտից բանկն իր սեփական շահույթի հաշվին միջոցներ է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն ու հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

 «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ արժեքներ ենք տալիս  մեր հասարակությանը, քանի որ արժեքավոր է գրագետ, կրթված, առողջ հասարակություն ունենալը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ երկար կտևի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 ««Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ակբա բանկը համագործակցության փայլուն օրինակ ունեն։ Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների գործարքներից ստացված միջոցների շնորհիվ մենք Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր ենք իրականացնում։ Մենք այս կերպ ոչ միայն անհրաժեշտ միջոցներ ենք հավաքագրում ծրագրերի իրականացման համար, այլ նաև հնարավորություն ենք տալիս 300,000-ից ավելի քարտապանների մասնակիցը դառնալ մեր ծրագրերի իրականացմանը, համայնքների հզորացմանը և, ի վերջո, մեր պետության ուժեղացմանը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։ 

«Վերջին 3-4 տարիների ընթացքում Visa Բարերար ծրագրի շրջանակում Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մի քանի շատ նշանակալի ծրագրեր են իրականացրել: Այսօրվա  համերգն առաջին հերթին նվեր էր մեր գործընկերներին, աշխատակիցներին։ Երկրորդ հերթին՝ հաշվետվություն էր կատարված աշխատանքի և արդյունքների մասին։ Երրորդ հերթին՝ ապագա ծրագրերի իրականացման նոր մեկնարկի ազդարարումն էր»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

Համերգի մասնակիցները հնարավորություն ստացան նաև VR ակնոցների միջոցով «ճանապարհորդել» Մարտիրոս Սարյանի կտավներում, լինել դիրիժոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների  հնչյունների ներքո։

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img