Եվրագոտու ֆինանսների նախարարներն ուրբաթ ծրագրում են հաստատել Կիպրոսի հակաճգնաժամային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Դուբլինում ուրբաթ կկայանա եվրագոտու ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները ծրագրում են քննարկել և վերջնականապես հաստատել մի համաձայնագիր, որով նախանշվում են Կիպրոսին ֆինանսական ճգնաժամից փրկելու անհրաժեշտ քայլերը, գրում է Банки.ру–ն։

Օրակարգում են նաև Պորտուգալիայի և Իռլանդիայի համար վարկերի մարման ժամկետների երկարացման և Հունաստանում իրավիճակին վերաբերող հարցեր։ Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, ֆինանսների նախարարները պատրաստ են հաստատել երկու երկրների նկատմամբ 7 տարով վարկերի մարման ժամկետի երկարացումը։

Իռլանդիայի օժանդակության ծրագիրը, որի ծավալը կազմում է 85 մլրդ եվրո, արդեն ավարտվում է 2013 թվականին, այնուհետև ենթադրվում է երկրի կայուն ելքը ֆինանսական շուկաներ։ Պորտուգալիայի օգնության ծավալը հաստատվել է 78 մլրդ եվրոյի չափով, և այն նախատեսված է մինչև 2014 թվականի ավարտը։ Երկու երկրների համար վարկերի մարման միջին ժամկետը կազմում է 12.5 տարի։

Ավելի վաղ երկրները դիմել են վարկատուներին և Եվրախմբին` մարման ժամկետների երկարացման խնդրանքով, որպեսզի շուկայում մուտքն ավելի ամուր լինի, ինչը համաձայնեցվել էր ֆինանսների նախարարների կողմից մարտին բանավոր պայմանավորվածության մակարդակով։

Սակայն Եվրախմբի նիստի հիմնական մասը նվիրված է լինելու կիպրոսյան հարցին և երկիրը փրկելու 23 մլրդ եվրոյի ծրագրի հաստատմանը` ավելի վաղ ենթադրված 17 մլրդ եվրոյի փոխարեն։ Վարկատուներն առաջվա պես պատրաստ են ֆինանսավորել Կիպրոսին 10 մլրդ չափով, մնացած 13 մլրդ եվրոն երկիրը պետք է գտնի ինքնուրույն` տնտեսման կոշտ քայլերի միջոցով։

Բացի այդ, «եռյակը» պատրաստել է եվրագոտու ֆինանսների նախարարների փորձագիտական հաշվետվություն, որում կանխատեսում է Կիպրոսի կտրուկ տնտեսական անկման երկու տարի` ՀՆԱ–ն 2013 թվականին կկրճատվի 8.7 տոկոսով, իսկ 2014 թվականին` 3.9 տոկոսով։ Տնտեսության աճի վերականգնումը, փաստաթղթի համաձայն, հնարավոր է ոչ շուտ, քան 2015 թվականին։

Եթե եվրագոտու ֆինանսների նախարարները հանդիպմանը համաձայնեցնեն Կիպրոսի աջակցության ծրագրի նախագիծը, ապա հաջորդ քայլը պետք է կատարեն արժութային հատվածի անդամները, որոնց ազգային խորհրդարանները պետք է վավերացնեն կայունացնող ծրագիրը մինչև ապրիլի վերջ։ Կիպրոսի առաջին ֆինանսական տրանշը նախատեսվում է մայիսի սկզբին` «եռյակի» կողմից երկրում կատարված կրճատման քայլերի դիտարկումից հետո։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img