Բլեր. «ՌԴ–ին բաց տնտեսություն է պետք ֆինանսական ռիսկերի դեմ պայքարելու համար»

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պետական կառավարման և սոցիալական հատվածի արդիականացումը, մրցակցության ապահովումը և բիզնես վարելու կանոնների ստեղծումը կօգնեն Ռուսաստանին լուծել աշխարհում առաջացած ֆինանսական ռիսկերն ու սպառնալիքները, կարծում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

«Ձեզ պետք է առողջապահության համակարգ և պետական կառավարման համակարգ, որոնք կարող են աշխատել ժամանակակից ձևով` բնակչությանը ծառայությունների պատշաճ մակարդակ ապահովելու համար։ Եթե դուք դա անեք` բաց տնտեսություն, աշխարհի հետ առևտուր, տնտեսության բարեփոխումն ու ազատականացումը, ժամանակակից կրթությունը և առողջապահությունը, ապա դուք հաջողության կհասնեք»,– հինգշաբթի ասել է նա Խնայբանկի կողմից կազմակերպած «Ռուսաստան 2013» բաց համաժողովի ընթացքում։

Բլերի խոսքով` այդ անելը դժվար կլինի, սակայն տվյալ առաջարկությունները հիմնված չեն գաղափարախոսության վրա, «դրանք գործնական փորձի վրա հիմնված դասեր են, որն այսօր գործում է աշխարհում»։

«Եթե դուք աշխատում եք հասարակության մեջ, որի շրջանակներում մարդիկ կարծում և հավատում են, որ եթե նրանք լարված աշխատեն` լավ կապրեն, ապա կայունություն, տնտեսության կանխատեսելիություն և ներդրումների ներգրավում ապահովելու ձեր հնարավորություններն ավել մեծ են։ Ռուսաստանում հսկայական մարտահրավերներ կան, բայց նաև ներդրումների բացառիկ հնարավորություններ… Լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ այդ մարտահրավերները պետք է շտապ լուծել»,– ավելացրել է Բլերը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img