Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։

«Մենք պատրաստ ենք մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով ներդրումային վարկ տրամադրել ներդրումային ենթակառուցվածքների բարելավման համար, սակայն ոչ առևտրային նպատակների համար։ Մենք ևս մեկ վարկ ենք առաջարկում Լեհաստանից ապրանքներ գնելու համար»,– ասաց Տոմչիկևիչը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ։

Ըստ նրա` հայկական կողմից տվյալ առաջարկի հարցում շահագրգռվածություն ցուցաբերելու դեպքում լեհական կողմը Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումն է ակնկալում` որպես փոխառու։

«Ամեն ինչ դեռ համաձայնեցման փուլում է գտնվում, մենք նախնական փուլում ենք, երեկ միայն առաջարկներ հնչեցին, և դրանք դեռ պետք է քննարկեն երկու երկրների  համապատասխան գերատեսչությունները»,– ավելացրեց նա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img