Mon, 2 February
1.1 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

ՎՏԲ–Հայաստան Բանկի Շենգավիթ մասնաճյուղն ու երկու փոքր մասնաճյուղեր վերականգնել են իրենց գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկի «Շենգավիթ» մասնաճյուղն ու երկու փոքր մասնաճյուղեր վերսկսել են իրենց գործունեությունը բանկի մասնաճյուղային ցանցի վերակազմավորման ծրագրի շրջանակներում և սկսել են սպասարկել հաճախորդներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Շենգավիթ մասնաճյուղը գործում է ք. Երևան, Գ. Նժդեհ փող. 8 հասցեով, իսկ «Թիվ 3» և «Թիվ 83» մինիմասնաճյուղերը, համապատասխաբար,  ք. Երևան, Կիևյան փող. 19 ու  ք. Վանաձոր, Տ. Մեծի պող. 53 հասցեներով։

Հաղորդագրության համաձայն, բացի վերանորոգման աշխատանքներից, մասնաճյուղերում իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը։

Բացի այդ, սրահի ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և ապրանքանիշին, ինչն ընդհանուր առմամբ ուղղված է ՎՏԲ-Հայաստան Բանկի վաճառքի կետերում հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. Գուսևի խոսքով,  2012 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսված մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ծրագիրը Բանկի առանցքային խնդիրն է:

«Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել մասնաճյուղային ցանց, որտեղ քաղաքացիները կարող են սպասարկվել առավել հարմարավետ պայմաններում և բարձր մակարդակով: Մակարդակ, որը համապատասխանում է շուկայում մեր նպատակներին և ՎՏԲ բրենդին»,– ասաց նա։

Գուսևը միաժամանակ նշեց, որ խոսքը ոչ թե ուղղակի վերակառուցման, այլ մեր վաճառքի կետերի ամբողջական վերազինման մասին է:

«2013-2014 թվականներին մենք նպատակ ունենք ամբողջությամբ ավարտել մեր բոլոր վաճառքի կետերի վերանորոգման աշխատանքները»,– ընդգծեց նա։

Վերանորոգված մասնաճյուղերում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում և սպասարկում, պալաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հաճախորդներին վարկի ձևակերպում, հաշվադրամարկղային սպասարկում և այլն:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:
Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ամենացածր մակարդակը՝ 2021թ․–ի կեսերից ի վեր․ ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցումՀայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին աճել են 28,8% –ով․ ՀԲ

Նոյեմբերին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով (տարեկան կտրվածքով)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img