Sun, 22 February
6.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Գերմանիայի տնտեսությունը վերակենդանանում է. այն լիովին պետք է կայունանա 2013 թ.–ի վերջին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Գերմանական տնտեսությունը վերականգնել է աճի միտումը 2013 թվականի առաջին եռամսյակում և պետք է ամբողջովին ամրապնդվի 2013 թվականի վերջին, ասվում է երկրի Էկոնոմիկայի նախարարության զեկույցում։

Այսպես, արդյունաբերական պատվերների և արդյունաբերական արտադրանքի ծավալը փետրվարին և մարտին աճել է, բացի այդ, ավելացել է նաև ներքին շուկայի սպառումը, աշխատաշուկայում ստեղծված դրությունը բարենպաստ է։ Այս բոլոր գործոնները հիմքեր են տալիս տարվա բարենպաստ կանխատեսումների համար, կարծում են գերատեսչությունում, հաղորդում է  rbc.ru–ն։

Գերմանիայի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013 թվականի մարտին աճել է 1.4 տոկոսով` նախորդ ամսվա համեմատ, տարեկան կտրվածքով ցուցանիշը բարձրացել է 0.6 տոկոսով։ Արդյունաբերական պատվերների ծավալը մարտին ամսական հաշվարկով ավելացել է 2.2 տոկոսով, ինչն ապահովել է նաև տարեկան կտրվածքով աճ։ Աշխատաշուկայի դրությունը բարենպաստ է, ինչին նպաստում է աշխատուժի ներհոսքը Եվրամիության ճգնաժամային պետություններից։

«Վերջին ժամանակներում Եվրամիության` դժվարություններ կրող անդամ–երկրների ներգաղթյալների թիվը նկատելիորեն աճել է, ընդ որում` խոսքը երիտասարդ և լավ կրթություն ունեցող մարդկանց մասին է, ովքեր իրենց մասնագիտական ապագան տեսնում են ԳԴՀ–ում»,– նշվում է զեկույցում։

Գերմանիայի ՀՆԱ–ի` 2013 թվականի առաջին եռամսյակի նախնական տվյալները կհրապարակվեն 2013 թվականի մայիսի 15–ին։ Reuters–ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում են, որ գերմանական տնտեսությունը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 0.3 տոկոսով` նախորդ եռամսյակի համեմատ։

Նշենք, որ Եվրահանձնաժողովն ավելի վաղ վատացրել էր եվրագոտու և Եվրամիության ՀՆԱ դինամիկայի սեփական կանխատեսումներն այս և հաջորդ տարվա համար։ ԵՀ–ում նշել են, որ Գերմանիային կհաջողվի խուսափել ռեցեսիայից, թեև երկրի ՀՆԱ աճի կանխատեսումները նույնպես վերանայվել են դեպի նվազում։

Այսպես, Գերմանիայի տնտեսությունը կաճի 0,4%–ով  և 1,8%–ով, համապատասխանաբար,  2013 թվականին և 2014 թվականին, մինչդեռ ավելի վաղ ԵՀ–ն կանխատեսում էր այս տարվա 0.5–տոկոսանոց աճ և հաջորդ տարվա համար 2–տոկոսանոց աճ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img