Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակում 340,8 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է  340,8 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 688,3 մլն դրամի չափով վնասի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հայրենական ապահովագրական շուկայում գործող յոթ ընկերություններից հինգն առաջին եռամսյակը շահույթով են ավարտել և միայն երկուսը` Սիլ Ինշուրանսը և Ռոսգոսստրախ–Արմենիան, 54,3 մլն դրամի չափով վնաս են կրել։

Հաշվեկշռային տվյալների համաձայն` 2013թ.–ի առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով Ռոսգոսստրախ–Արմենիայի զուտ վնասը կազմել է 391,2 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցած 208,8 մլն դրամի չափով վնասի դիմաց։

Միաժամանակ հաշվեկշռային տվայլների համաձայն` զուտ վնասները 2013թ.–ի առաջին եռամսյակում գրանցվել են Սիլ Ինշուրանս և Ռեսո ընկերություններում` 180,1 և 277,7 մլն դրամ` համապատասխանաբար։

Միաժամանակ, ինչպես հետևում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից, 2013թ.–ի առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը։ Այդ ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 130,9 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցած 83,4 մլն դրամի չափով վնասի դիմաց։

Երկրորդ տեղում է «Ինգո Արմենիան»` 121,2 մլն դրամի չափով շահույթով, որը 68,7 տոկոսով ավելացել է 2012թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։

Հաջորդիվ «Արմենիա Ինշուրանսն» է` շուրջ 70,5 մլն դրամ (2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցած 6,5 մլն դրամի չափով շահույթի դիմաց), «Գարանտ Լիմենսը»` շուրջ 52,7 մլն դրամ (2012թ.–ի առաջին եռամսյակում 31,3 մլն դրամ) ևՌեսոն` շուրջ 18,9 մլն դրամ (2012թ.–ի առաջին եռամսյակում գրանցած 62,4 մլն դրամի չափով վնաս)։ ($1 – 414,82 դրամ է) –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img