IFC–ն և ԱԶՍԲ–ը 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) և Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» հայկական ընկերությանը (ապրանքանիշը` «Նոյան»)։ Երեք կողմերի ներկայացուցիչները յոթ տարի ժամկետով համապատասխան վարկային համաձայնագիրը ստորագրել են ուրբաթ։

«Եվրոթերմ» ընկերությանը վարկը տրամադրվում է IFC–ի և ԱԶՍԲ–ի կողմից հավասար մասերով (2,5–ական մլն դոլարի չափով)` մայր գումարի վճարման երկամյա երկարաձգման ժամկետով։ Բացի վարկավորումից, IFC-ն ընկերությանը նաև խորհրդատվություններ է տալու արտադրանքի անվտանգության ռիսկերի վերահսկման համակարգը պահպանելու համար:

«Տվյալ նախագիծը Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրում է։ Մենք ուրախ ենք IFC–ի հետ համատեղ մասնակցել այդ ծրագրին, և սա մեր առաջին նման համագործակցությունն է հանրապետությունում»,– հայտնել է ԱԶՍԲ ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեևը` Հայաստանում համագործակցության և ֆինանսավորվող ընկերությունների ցուցակի ընդլայնման հույս հայտնելով։ Նա նշել է, որ «Նոյան» արտադրանքը հնարավոր է տեսնել շատ խոշոր առևտրային կենտրոնների վաճառասեղաններին, այդ թվում նաև Մոսկվայի կենտրոնում գտնվող Ելիսեյան գաստրոնոմում, որը «Սննդամթերքի բոլոր արտադրողների Մեքքան է»։

IFC-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Աֆրիկայի երկրներում ագրոբիզնեսի և ծառայությունների, արտադրության տնօրեն Գի Ելենան (Guy Ellena) նշել է, որ ընկերության համար շատ կարևոր է գյուղատնտեսական հատվածի ֆինանսավորումը, քանի որ այն Հայաստանում խոշորագույն գործատուն է, որն արտահանման մեծ ներուժ ունի։

«Մեզ իսկապես եզակի հնարավորություն է ընձեռվել գյուղատնտեսության զարգացումը կայուն մակարդակում պահելու համար»,– ընդգծեց նա։

Իր կողմից «Եվրոթերմ» ընկերության հիմնադիր և նախագահ Էդուարդ Ղազարյանն իր կողմից շնորհակալություն հայտնելով ներդրողներին` ասել է, որ տրամադրված միջոցները կնպաստեն բիզնես ծրագրերի և հավաստագրման գործընթացների զարգացմանը։

«Եվրոթերմ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է գյուղատնտեսական մթերքների վերամշակման և հյութերի, նեկտարների և խմիչքների արտադրության ոլորտում։

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:

ԱԶՍԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։Բանկի անդամ են՝ ՌԴ-ն, Հունաստանը, Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան,  Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Հայաստանը IFC–ի անդամ է 1995թ.–ից ի վեր։ Հայաստանում IFC ներդրումային պորտֆելը 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 138,7 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img