ԱԽՏ բորսաներն աճել են ԱՄՆ ֆոնդային հարթակներից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առքուվաճառքները բացել են գնանշումների աճով` նախօրեի զգալի անկումից հետո, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հինգշաբթի ԱԽՏ առաջատար ֆոնդային ցուցիչները մինուսով են փակվել ԱՄՆ տնտեսության խթանման ծրագրի ավարտի կամ դրա ծավալների նվազման մտավախությունների ֆոնին։ Միաժամանակ, ճապոնական Nikkei 225–ն ընկել է ավելի քան 5 տոկոսով։ Սակայն ԱՄՆ բորսաները չեն արձագանքել այդ կտրուկ անկմանը` փակվելով ոչ մեծ աճով։ Վերլուծաբանների կարծիքով, ամերիկացի  թրեյդերները, հակառակը, հույս ունեն, որ ԴՊՀ–ի կողմից տնտեսական խթանումը կպահպանվի։

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1.58 տոկոսով՝ մինչև 13804,23 կետ: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,60 տոկոսով՝ հասնելով 13804,23 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նույնպես «կանաչ գոտում» է և կազմում է 13804,23 կետ:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img