Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Ապագայի գույները երեխաների աչքերով» ցուցահանդես է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Ապագայի գույները»  խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ներկայացված էր մոտ 100 աշխատանք, որոնց հեղինակները 2-ից մինչև 15 տարեկան երեխաներ են ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:

Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացել են խրախուսական նվերներ, ծանոթացան Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, ինչպես նաև լսել մեծանուն կոմպոզիտորի և այլ դասականների վաղ տարիքում գրված ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երաժշտական դպրոցների սաների կատարմամբ:

«Ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ կփոխվի, եթե մենք հասկանանք, որ այս Երկիրը մենք ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Մենք մեր յուրաքանչյուր քայլով ոչ միայն պատասխանատու ենք մեր երեխաների առջև, այլև ինքներս շատ բան ունենք նրանցից սովորելու», – իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img