ԱԽՏ բորսաները մինուսով են բացվել ԱՄՆ–ից ստացված նեգատիվի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի օրվա առքուվաճառքները բացել են նվազումով` հինգշաբթի ԱՄՆ–ում հրապարակաված թույլ մակրոտնտեսական վիճակարության հիման վրա, վկայում տն բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն նվազել է 1,62 տոկոսով՝ կազմելով 13551,36 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,39 տոկոսով՝ կազմելով 1993,23  կետ: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նույնպես մինուսով է բացվել` նվազելով 0,41 տոկոսով և կազմում է 4906,50 կետ։

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը տեղեկացրել է մայիսի 25–ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թվի 10 հազարով ավելացման մասին` մինչև 354 հազար։ Վերլուծաբանները մինչև 340 հազար հայտերի քանակ էին ակնկալում։

Շուկայի մասնակիցներին հիասթափեցրել են երկրի առևտրի նախարարությունից ստացված տեղեկությունը, ըստ որի` ՀՆԱ–ի տարեկան իրական աճն առաջին եռամսյակում, ըստ երկրորդ գնահատականի` կազմել է 2,4 տոկոս։ Փորձագետներն ակնկալում էին, որ առաջնային գնահատականի համեմատ 2,5 տոկոսանոց փոփոխություններ տեղի չի ունենա։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img