Հայաստանում գազի գնի աճը ֆինանսական համակարգի ապակայունացում չի առաջացնի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստան մատակարարվող գազի սակագների սպասվող բարձրացումը երկրի ֆինանսական համակարգի ապակայունացման չի հանգեցնի, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Ֆինանսական կայունության տեսանկյունից, բնականաբար, թանկացումն ազդում է հաճախորդների վճարունակության և վարկունակության գնահատականի վրա։ Սակայն մեր բանկերը բավական լավ կապիտալացված են, ապա նրանք կարող են կլանել այդ ռիսկերը»,– երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գրիգորյանը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել են մոտ 2 562.7 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 6.3 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածի ընդհանուր կապիտալը կազմել է 417.6 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 2.3 տոկոսով։ Հայաստանի առևտրային բանկերի կապիտալացման մակարդակը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 16.30 տոկոս (ընդհանուր կապիտալ/ընդհանուր ակտիվներ) նախորդ եռամսյակի 16.98 տոկոսի դիմաց։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն մայիսի 14–ին դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։

Միաժամանակ, չի բացառվում, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է կազմել 1000 խորանարդ մետրի դիմաց 311.58 դոլար` «ՀայՌուսգազարդի» կողմից հայտարարած 439.65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կկազմի 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գինը կկազմի 276.98 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (աճը` 13,9%)։ Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-10–ը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img