ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի տանիքի քանդման վնասի գնահատականի անկախ փորձագիտություն է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդավանակայանի VIP- սրահի տանիքի քանդման հետևանքով պատճառած վնասի գումարի գնահատականի համար անկախ փորձաքննության անցկացում է նախաձեռնել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մոտ 30 ավտոմեքենա է վնասվել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի` քամուց պոկված տանիքի փլուզումից:
«Ապահովագրական ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաև անկախ փորձագետներ, որոնք անմիջապես սկսել են իրականացնել պատահարի պատճառների բացահայտման և դրա արդյունքում հասցված վնասի չափի գնահատման աշխատանքներ»,– ասվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ–ի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` միջադեպի մասին հաղորդագրությունը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրականընկերություն է ստացվել նախօրեին մոտ 17։00–ին։

««Զվարթնոց» օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ուստի հայտերի կարգավորման կենտրոնի աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր: Ներկայումս փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Փորձաքննության եզրակացության հիման վրա կպարզվի իրադարձության ապահովագրական պատահար լինելը և հատուցվող վնասի չափը»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տվյալ պահին առկա ճշգրտված տեղեկությունների տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա: Վիրավորներ չկան, մինչ այժմ ոչ ոք չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կոնտակտ կենտրոնը չի արձանագրել ոչ մի հայտ քաղաքացիներից ԿԱՍԿՈ պայմանագրերի գծով՝ կապված երեկ տեղի ունեցած պատահարի հետ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,98 միլիարդ դրամ (7,2 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 33՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img