«ՌԵՍՈ» ՓԲԸ–ն մասնակցում է Եկատերինբուրգի ՌԵՍՈ-2013 ամենամյա փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 16-ին Եկատերինբուրգում մեկնարկել է ՌԵՍՈ-ի ամենամյա փառատոնը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՌԵՍՈ ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից։

ՌԵՍՈ-ի 10 հոգուց բաղկացած հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է գործակալական ցանցի կառավարման դեպարտամենտի տնօրեն Հակոբ Հակոբյանը: Պատվիրակության կազմում է նաև գործակալական դպրոցի տնօրենը, ակտիվ գործակալական խմբերի ղեկավարներ, գործակալներ:

Հաղորդագրության համաձայն` փառատոնին մասնակցում են «ՌԵՍՈ խմբի» անդամ ապահովագրական ընկերությունների ԱՊՀ երկրներից ժամանած ավելի քան 230 գործակալներ, վաճառքների պատասխանատուներ և ղեկավարներ։

«6-օրյա փառատոնի ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով մասնակիցների կարծիքները. կքննարկվեն այնպիսի արդի և կարևոր հարցեր, ինչպիսիք են ապահովագրական շուկայի խնդիրները, նորարար և ոչ ստանդարտ լուծումների մշակումները, տարբեր ապահովագրատեսակների գծով հայտերի կարգավորման գործընթացը, ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կազմակերպումը, գովազդային քաղաքականության վերաբերյալ «ՌԵՍՈ Խմբի» ռազմավարությունը և այլն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«ՌԵՍՈ-ի ղեկավարությունը մշտապես խրախուսում է իր աշխատակիցների և գործակալների սեփական պրոֆեսիոնալ կարողությունները զարգացնելու ձգտումները և պարբերաբար նրանց ընդգրկում է Հայաստանում և արտերկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, փորձի փոխանակման հանդիպումներին և նմանատիպ միջոցառումներին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: «Ռեսո» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «Ռեսո խմբի» անդամ:

«Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img