NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $19,27 մլն է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 24–28-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19,84 մլն դոլար` հունիսի 17–21-ն ընկած ժամանակահատվածում գրանցած 14,84 մլն դոլարի դիմաց,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքն իրականացվել է 1 դոլարի դիմաց  409,96 դրամ միջին կշռված փոխարժեքով, բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1-ը  413,43 դրամ է )։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img