Dow Jones и S&P 500 ցուցիչները գերազանցել են առավելագույնը ԴՊՀ ղեկավարի հայտարարությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային հարթակները հինգշաբթի առուվաճառքն աճով են փակել` կարգավորիչի հետագա դրամաշնորհային քաղաքականության վերաբերյալ Դաշնային պահուստի ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարությունների ֆոնին, Dow Jones и S&P 500 ցուցիչները գերազանցել են պատմական առավելագույնը, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը բարձրացել է 1,11 տոկոսով և կազմել 15460,92 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն աճել է 1,36 տոկոսով` կազմելով 1675,02 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 1,63 տոկոսով` հասնելով 3578,30 կետի։

Նախօրեին Բերնանկեն տեղեկացրեց ամերիկյան տնտեսության վերականգնման տեմպերի խթանման համար ցածր մակարդակում ԱՄն–ի տոկոսադրույքները պահպանելու վերաբերյալ Դաշտային պահուստի մտադրությունների մասին։

Կանխատեսումից առավել լավ են գտնվել ԱՄՆ–ի պետբյուջեի ավելցուկի տվյալները, որոնք հունիսին հասել են 117 մլրդ դոլարի` նախորդ տարվա 59,7 մլրդ դոլարի չափով պակասուրդի դիմաց։ Վերլուծաբանները 115 մլրդ դոլարի մակարդակում ցուցանիշ էին ակնկալում։
Միաժամանակ սպասելիքները չի արդարացրել աշխատանքի շուկայի վիճակագրությունը. ԱՄն–ի գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը հուլիսի 6–ին ավարտված շաբաթվա ընթացքում հասել է 16 հազարի` նախորդ շաբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ և կազմել 360 հազար։ Տվյալները բավական վատ են գտնվել վերլուծաբանների կանխատեսումներից, ովքեր ենթադրում էին, որ վերանայված ժամանակահատվածում հայտերի թիվը նվազել է` կազմելով 340 հազար։

«Միջին տվյալները (հայտերի) երեք շաբաթվա ընթացքում մնում են 350 հազար մակարդակում, այնպես որ մենք ունենք անհավասարաչափ, սակայն կայուն բարելավում։ Բացի այդ, հուլիսին առկա է նաև սեզոնային գործոնը»,– MarketWatch  գործակալությանն ասել է Lazard Capital Markets–ի վերլուծաբան Արտ Հոգանը (Art Hogan)` նկատի ունենալով Անկախության օրվա հետ կապված հանգստյան օրերը, ինչպես նաև ավտոարտադրության սեզոնային փակումը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img