Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013թ.–ի հունվար–մայիսն ընկած ժամանակահատվածում գերազանցել են 2,9 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–մայիսն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68,6 տոկոսը կամ մոտ 2 979  մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հաղորդագրության համաձայն` միաժամանակ Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մայիս ամիսներին կազմել է մոտ 338 մլն դրամ։

Տվյալների համաձայն, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը 1 410,3 մլն դրամի չափով։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 1016,5 մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 552,2 մլն դրամով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 15 535 է կազմել։

Միաժամանակ 2013թ.–ի մայիսի 31–ի դրությամբ, ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 371 926 միավոր, ինչը 22 106  միավորով գերազանցում է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչպես նշվում է Բյուրոյի կայքում, ընդհանուր առմամբ Հայաստանի ապահովագրական հատվածի վնասի ցուցանիշը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին կազմել է 75,6 տոկոս, ինչը 6,6 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img