NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $12,9 մլն է կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 12,9 մլն դոլար` հուլիսի 9-13–ն ընկած ժամանակահատվածում գրանցած 8,8 մլն դոլարի դիմաց,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքն իրականացվել է 1 դոլարի դիմաց 410,36 դրամ միջին կշռված փոխարժեքով, բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից ՀայաստանիԿենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին ($1-ը  410,27 դրամ է )։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img