ԴՊԲ–ի հայտարարությունների ֆոնին ՌԴ–ի ֆոնդային առուվաճառքներն ավարտվել են նվազումով

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Առևտրային նստաշրջանը ռուսական ֆոնդային շուկայում ավարտվել է հիմնական ցուցիչների նվազմամբ։  Մոսկովյան միջբանկային արժութային բորսան` ՄՄԱԲ–ն, նվազել է 0.13 տոկոսով` մինչև 1362.91 կետը։ РТС ցուցիչն առևտրային նստաշրջանի ավարտին նվազել է 0.28 տոկոսով` մինչև 1301.28 կետը։ Օրվա արդյունքներով առուվաճառքի ծավալը կազմել է 414.5 մլրդ ռուբլի։

ՌԴ ֆոնդային ցուցիչներն այսօր սակարկում էին բացասական գոտում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մի շարք ներկայացուցիչների` «քանակական մեղացման» ծրագրի առաջիկա դադարեցման վերաբերյալ հայտարարություններից հետո։ Մասնավորապես, համաշխարհային բորսաների համար բացասական էր Ատլանտայի ԴՊԲ ղեկավար Դենիս Լոքհարթի հարցազրույցն ամերիկյան ԶԼՄ–ներին, հայտնում է  rbc.ru–ն։

Ներդրողները «քանակական մեղացման» ծրագրի առաջիկա դադարեցման կոնկրետ ժամկետների վերաբերյալ ակնարկներ էին սպասում այն բանից հետո, երբ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն ասել էր, թե դա տեղի կունենա «այս տարի»։ Դ. Լոքհարթի խոսքով` դրա մասին կարող է հայտարարվել մինչև տարեվերջ Բաց շուկայի գործառնությունների կոմիտեի (FOMC) մնացած երեք նիստերից ցանկացած մեկի ժամանակ։ ԴՊՀ–ն կարող է սկսել նվազեցնել ակտիվների ետգնման ծրագրի ծավալներն արդեն 2013 թվականի սեպտեմբերին, պարզաբանել է նա։

Ավելի ուշ ելույթ է ունեցել ԴՊՀ ևս մեկ ներկայացուցիչ` Չիկագոյի դաշնային պահուստային բանկի ղեկավար Չարլզ Էվանսը, ով ընդհանուր առմամբ հաստատել է Դ.Լոքհարթի տեղեկությունը։

Բացի այդ, Անգլիայի բանկն այսօր ի գիտություն է առել դրամավարկային քաղաքականության հաղորդակցական նոր գործիքը` հայտարարելով առանցքային տոկոսադրույքի հետագա փոփոխությունները Մեծ Բրիտանիայի գործազրկության մակարդակի հետ շաղկապելու մասին։ Անգլիայի բանկի դրամային քաղաքականության կոմիտեն «մտադիր չէ բարձրացնել հաշվառման դրույքաչափը 0.5–տոկոսանոց ներկայիս մակարդակից, մինչև գործազրկության հիմնական ցուցանիշը չընկնի մինչև 7 տոկոսանոց շեմը»։

Առևտրային օրվա աճի առաջատարներն են դարձել «Ուրալկալիայի» (+3,8%), ՈՒԱԶի (+2,5%) բաժնետոմսերը,  ТНК-ВР–ի «պրեֆները» (+1,9%)։ Անկման առաջատարներն են` «ՆորՆիկելի» արժեթղթերը (-3,08%), Սբերբանկի «պրեֆները» (-1,3%), Գազպրոմի բաժնետոմսերը (-1,1%)։

Հինգշաբթի ռուսական ֆոնդային բորսայի դինամիկան կախված կլինի համաշխարհային ներդրողների ակնկալիքներից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img