ՌԴ ոսկեարժութային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 100 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստների ծավալը 2013 թվականի օգոստոսի 2–ից 9–ն ընկած ժամանակահատվածում նվազել է 100 մլն դոլարով, կամ 0.02 տոկոսով, այսօր հայտնել է Ռուսաստանի Բանկի արտաքին և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը, հաղորդում է РБК–ն։

Արդյունքում երկրի ոսկեարժութային պահուստների ընդհանուր ծավալը կազմել է 507.8 մլրդ դոլար` 2013 թվականի օգոստոսի 2–ի 507.9 մլրդ դոլարի դիմաց։

2013 թվականի հունվարի 4–ին ՈԱՊ–ները հասել էին իրենց առավելագույն արժեքին` 537.4 մլրդ դոլար։ Սա ամենաբարձր ցուցանիշն էր 2011 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակից ի վեր։

Ոսկեարժութային պաշարների պատմական առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2008 թվականի օգոստոսի 8–ին, երբ դրանց ծավալը հասել էր 598.1 մլրդ դոլարի։ Միաժամանակ, պատմական նվազագույն ցուցանիշ կարելի է համարել 1999 թվականի ապրիլի 2–ին գրանցված 10.7 մլրդ դոլարը։

Ոսկեարժութային (միջազգային) պահուստներին են պատկանում պետության արտաքին ակտիվները, որոնք առաջանում են արտարժույթից, դրամային ոսկուց, փոխառությունների հատուկ իրավունքներից (SDR), ԱՄՀ–ի պահուստային դիրքից և այլ բարձր լիկվիդային ֆինանսական ակտիվներից։

ՌԴ ոսկեարժութային պահուստները Ռուսաստանի Բանկի և Ռուսաստանի Դաշնության կառավարության իրավասության տակ են և կարող են օգտագործվել վճարային հաշվեկշռի պակասուրդի ֆինանսավորման, արժութային շուկաների ինտերվենցիաների և պետության շահերից բխող այլ նպատակների համար։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img