Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը վարկերի թանկացման չի հանգեցնի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը, վարկերի դրույքաչափերի աճի չի հանգեցնի, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Կարծում եմ, որ վերաֆինանսավորման դրույքաչափի բարձրացումը չի ազդի բանկային դրույքաչափերի ավելացմանը մի շարք պատճառներով։ Նախևառաջ, բանկերի ռեսուրսների մեծ մասը համալրվում է ավանդների և այլ աղբյուրների հաշվին, բայց ոչ ԿԲ–ի օգնությամբ` այդ պատճառով ուղիղ կապ այստեղ լինել չի կարող»,– ուրբաթ ասաց նա լրագրողներին։

Բացի այդ, ըստ նրա, այսօր Հայաստանում անցկացվում է վարկավորման պայմանների բարելավմանն ուղղված քաղաքականություն, որի շրջանակներում միջազգային կազմակերպությունները բանկերին զգալի միջոցներ են հատկացնում այնպիսի ոլորտների վարկավորման համար, ինչպիսին են ՓՄՁ–ն, գյուղատնտեսությունը։

«Բանկերը չեն գնա տոկոսադրույքների ավելացան նաև այն պատճառով, որ ռեսուրսների սպառման խնդիր ունեն։ Բանկերն արդեն այսօր ակտիվացնում են վարկավորման տարաբնույթ մեխանիզմներ, նոր ծառայություններ, ակցիաներ և փաթեթներ` այդ խնդիրը լուծելու համար։ Իսկ տոկոսադրույքներ բարձրացումը սպառման մակարդակի կրճատումն է»,– նշեց նա։

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն իր հերթին նույնպես ընդգծեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ վարկերի տոկոսադրույքների վրա։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կոպիտ ասած, այն փողերի գինն է, որոնք ԿԲ–ն տրամադրում է բանկերին որպես վերջին ատյանի վարկատու։ Դա շատ հազվադեպ է պատահում, օրինակ, երբ բանկն անվճարունակ է, և կարող են տուժել ավանդատուների խմբի շահերը։ Դա ինչ–որ երկարաժամկետ մեխանիզմ չէ»,– նշեց նա։

Մեսրոպյանի խոսքով, վերաֆինանսավորման դրույքաչափի ավելացումը կապված չէ բանկային ոլորտի հետ, այլ գների աճի մասին վկայող ազդանշան է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը ԿԲ–ն ընդունել է օգոստոսի 13-ին։ ԿԲ–ի հաղորդագրության համաձայն` որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img