Հայաստանի ՎԿ ակտիվների շահութաբերության միջին ցուցանիշը հունիսի 30–ի դրությամբ 3,79% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների  շահութաբերության միջին ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ 3.79% է կազմել՝ 2013 թվականի մարտի 31–ի 3,67%-ի դիմաց:

Միաժամանակ «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում  է Էքսպրես Կրեդիտը, որի ROA-ն երկրորդ եռամսյակի ավարտին 13,92% է կազմել՝ առաջին եռամսյակի 5.59 %-ի դիմաց:

Նրան հաջորդում է Գառնի Ինվեստը՝ 13.74% ցուցանիշով՝  13.28%-ի դիմաց, «Արեգակը»՝ 11.51% ցուցանիշով՝ 12,37%-ի դիմաց, «Կամուրջ» վարկային միությունը՝ 9.73%-ով՝ 10,00%-ի դիմաց, և «Արֆինը»՝ 9.62%-ով՝ 10.49%-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի ՎԿ կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը հունիսի 30–ի դրությամբ կազմել է 9,46%՝ առաջին եռամսյակի 9.15 տոկոսի դիմաց։

Այս ցուցանիշով առաջինն է Գառնի Ինվեստը՝ 44.02% ցուցանիշով` 43,93% -ի դիմաց, «Արֆին» վարկային միությունը՝ 35.63%-ով՝ 41.53%-ի դիմաց, «Ջի Էֆ Սի»` 28.49% –ով՝ 11.50%-ի դիմաց, «Գլոբալ Վարկը»` 23.95%-ով՝ 27%-ի դիմաց, «Կամուրջը»` 23.83%-ով՝ 105.23%-ի դիմաց:

2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 33 վարկային կազմակերպություն։  (1 դոլարը` 406.10 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img