«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի կողմից թողարկված «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և ժամանցային վայրերի շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով նոր  ակումբներ և հետաքրքիր ժամանցի վայրեր, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այսուհետ բանկի նշված քարտապանները կունենան բացառիկ առավելություններ ավելի քան 20 դիսկո և կարաոկե ակումբներում, ինչպես նաև` թատրոններում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն շարունակաբար ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի զեղչերի և առավելությունների ծրագիրը: Ի լրումն գործող ակումբների`  տվյալ քարտի քարտապանները կստանան  10% զեղչ և անվճար հյուրասիրություն նաև WHITE CROW  ակումբային ՓԱԲ-ում, ինչպես նաև X-TASY կարաոկե ակումբում քարտապանները ոչ միայն կստանան անվճար մուտքի հնարավորություն, այլ նաև` 2 երգ երգելու հնարավորություն` ի հավելումն 10% զեղչի:

«Զգալիորեն ավելացել է նաև BOOM ENERGY VISA CLASSIC քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը, և քարտապաններն, անկանխիկ գնումներ կատարելիս, կստանան մինչև 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում: Կցանկանայի նաև նշել, որ այն բոլոր հաճախորդները, ովքեր ուսանողական վարկ կստանան «Անելիք Բանկ» ՓԲԸ-ից, կկարողանան ձեռք բերել այս քարտը 50% զեղչով առաջին տարվա տարեկան սպասարկման համար` առանց չնվազող մնացորդի գանձման:

Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և այլ սպասարկման կետերի ցանկն ու նոր անակնկալներ ենք մատուցելու մեր քարտապաններին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ –0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img