Wed, 19 March
8.1 C
Yerevan
USD: 391.57 RUB: 4.70 EUR: 426.77 GEL: 141.11 GBP: 507.67
spot_img

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն վարկային պորտֆելը երկրորդ եռամսյակում աճել 5.5%-ով` դառնալով 97.4 մլրդ ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի ավելի քան 5.1 մլրդ դրամի աճ: 2013թ. առաջին կիսամյակի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը)  5.5% աճ` հասցնելով այն մինչև  97.4 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է  76.6%: Ընդ որում` հաշվետու վեց ամիսների ընթացքում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3.8%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 127.1 մլրդ ՀՀ դրամ:

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են  109.9 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով  4.1%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է  17.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը`  12.3 մլրդ ՀՀ դրամ:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: –0- ($1 – 405,91 դրամ է)։—0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը

Հայաստանը տեղաբաշխել է 750 լն դոլարի եվրապարտատոմսեր․ Ֆինանսների նախարարություն

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img