ԱՄՆ ԴՊՀ–ն որոշել է պարտատոմսերի գնումների ամսական ծավալները պահպանել 85 մլրդ դոլարի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշում է ընդունել պարտատոմսերի գնումների ամսական ծավալները 85 մլրդ դոլար մակարդակում պահպանելու մասին։ Այդ մասին ասվում է ԴՊՀ բաց շուկայում իրականացված գործառնությունների կոմիտեի (FOMC) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկօրյա նիստից հետո։

Բացի այդ, որոշվել է առանցքային տոկոսադրույքը պահպանել 0-0,25% մակարդակում, հաղորդում է РБК–ն։

ԴՊՀ հաշվետվության համաձայն, ԱՄՆ տնտեսական աճը «չափավոր» է։ Մի շարք ցուցիչներ  ցույց են տալիս, որ աշխատանքի շուկայում իրավիճակը բարելավվել է, սակայն գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Ավելացել են սպառողական ծախսերի ծավալները, բարելավվում է իրավիճակը անշարժ գույքի շուկայում, սակայն միաժամանակ հիփոթեքի վարկավորման դրույքների աճ է նկատվում, իսկ հարկային քաղաքականությունը զսպում է տնտեսական աճը։ Գնաճը գտնվում է կոմիտեի կողմից սահմանված 2 տոկոսից ցածր մակարդակում։

Կոմիտեն որոշում է ընդունել, որի համաձայն, «քանակական մեղմացման» (QE) ծրագրի կրճատումը կսկսվի, երբ տնտեսական իրավիճակի կայուն բարելավման նշաններ նկատվեն։

Գերմեղմ դրամավարկային քաղաքականության պահպանմանը կողմ է քվեարկել FOMC–ի տասը անդամներից ինը։ Դեմ է եղել Կանզաս–Սիթիի դաշնային պահուստային բանկի նախագահ Էսթեր Լ. Ջորջը, ով մտավախություն ունի, որ նման քաղաքականության անցկացումը սպառնում է հետագայում տնտեսության ապակայունացմանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img