ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի` «Քարդաշյան» անունը ստացած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինչպես նշված է վերլուծական նյութերում ու ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալներում, պարտքային շուկայի վերլուծաբանների «առաջարկով» գլոբալ ներդրողները Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերը կնքել են «Քարդաշյան» անունով և դրանց պահանջարկը մեծացել է գրեթե չորս անգամ։

Հայաստանը հինգշաբթի 700 մլն դոլարի սուվերեն յ եվրապարտատոմսեր է տեղաբաշխել` յոթ տարվա ժամկետով, 6 տոկոս տոկոսադրույքով։ Ի սկզբանե ՀՀ ֆինանսների նախարարությունը 500 մլն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխման հույս ուներ, սակայն ներդրողների կողմից ցուցաբերած բարձր պահանջարկի շնորհիվ թողարկման ծավալը հաջողվեց ավելացնել։ Ինչպես ուրբաթ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատեց երեք միլիարդ դոլարի սահմանը։ Ըստ նախարարի, այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները։

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՃԱՆԱՉԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Standard Bank–ի վերլուծաբան Թիմոթի Էշը իր տեսությունում Հայաստանի դեբյուտային թողարկումն անվանել է «Քարդաշյան»` Լոս Անջելեսում հայտնի Քարդաշյանների ընտանիքի պատվին, որը հայկական արմատներ ունի։ Ըստ նրա, դեբյուտային թողարկման շնորհիվ Հայաստանը գրավել է ներդրողների մեծ ուշադրությունը, որոնց մեծ մասը ոչինչ չգիտեր այս փոքր երկրի մասին, որը հեռու է համաշխարհային ֆինանսական կենտրոններից։ Հավանաբար, մեծ աշխատանք կատարեցին թողարկման կազմակերպիչները` Deutsche Bank–ը, HSBC Bank–ը և J.P.Morgan–ը։

«Էմիտենտի խնդիրը ուշադրություն գրավելն ու արտասահմանյան ներդրողների շրջանում հեղինակությունը բարձրացնելն էր։ Կարծում եմ, որ Քարդաշյանի ճանաչումը նպաստեց դրան։ Բացի այդ, հնարավոր է, որ հայկական սփյուռքը, որը լայնորեն ներկայացված է Ֆրանսիայում և ԱՄՆ–ի արևմտյան ծովափում, մասնակցություն ունեցավ եվրապարտատոմսերի գնմանը։ Ֆինանսական շուկաների պատմության մեջ օրինակներ կան, երբ սփյուռքն ակտիվորեն գնում է իր երկրի պարտքերը (օրինակ`Իսրայելից արտագաղթացները), որի շնորհիվ կրճատվում է էմիտենտի փոխառությունների արժեքը»,– նշում է Էշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԻՆՉՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՐԲԻԱՆ

«Փրայմի» կողմից հարցված փորձագետները նշել են, որ Հայաստանի եվրապարտատոմսերի մարքեթինգի ժամանակ վերլուծաբանները համեմատություն են անցկացրել Վրաստանի և Սերբիայի պարտատոմսերի հետ։ Raiffeisen Bank International AG վերլուծաբան Գինտարաս Շլիժյուղն ընդգծել է, որ այդ երկրները միանման վարկային վարկանիշ և տնտեսությունում առկա խնդիրներ ունեն։

Ըստ նրա, թողարկումը հետաքրքիր էր արտասահմանյան հեջ–ֆոնդերի և գլոբալ ներդրողների համար, ովքեր գնում են զարգացող շուկաների արժեթղթերը։

«Հայաստանի թողարկումը 50–60 բազիսային կետով բարձր է տեղաբաշխվել Վրաստանի եվրապարտատոմսերի եկամտաբերությունից, ինչը 80–100 բազիսային կետով լավ է իմ սպասելիքներից։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ թողարկումը հաջողությամբ է տեղաբաշխվել։ Ներդրողների շրջանում ֆոնդեր են, որոնք ուղղված են զարգացող շուկաներին և բանկերին, ինչպես նաև ինստիտուցիոնալ ներդրողներ, ովքեր պարտքային գործիքներ են գնում»,– ասել է Շլիժյուսը։

Spectrum Stratim EM Debt պարտատոմսերի հիմնադրամի ղեկավար Անդրեյ Լիֆշիցը, ով իր պորտֆելում ավելացրել է Հայաստանի արժեթղթերը, կայացած թողարկումը հաջողված է համարում։

«Ենթադրում եմ, որ տվյալ թողարկումը բավական գրավիչ է ներդրողների համար։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի պետական պարտատոմսերի առավել երկարատև թողարկումը` 2021թ.–ին մարելու ժամկետով, վաճառվում է տարեկան 5,7 տոկոս եկամտաբերությամբ։ Միաժամանակ Վրաստանը և Հայաստանը միանման վարկային վարկանիշ ունեն ըստ Fitch–ի, իսկ ըստ Moody’s у–ի, Հայաստանի վարկանիշը մեկ աստիճանով բարձր է։ Առավել պակաս եկամտաբերությամբ վաճառվում են Սերբիայի յոթամյա պարտատոմսերը (վարկանիշը` В+)։Մեր կարծիքով, Հայաստանի պարտատոմսերը ներուժ ունեն  շուրջ 50 բազիսային կետով մոտենալու ամերիկյան պետական պարտատոմսերին»,– ասել է Լիֆշիցը։

Սակայն ոչ բոլոր ռուս ներդրողներին են շահագրգռել Հայաստանի արժեթղթերը։ «Ուրալսիբ» ընկերության պարտատոմսային հիմնադրամների ղեկավար Ալեքսեյ Կորոլենկոն ասել է, որ չնայած թողարկման գրավիչ եկամտաբերությանը, ներդրումներ չի կատարել։

«Մինչև վերջ հայտնի չեն երկրների ռիսկերը, անհասկանալի է ֆինանսական դրությունը։ Թողարկումը կարող էր հետաքրքրել հեջ–ֆոնդերին, գլոբալ հիմնադրամներին, որոնք ներդրումներ են կատարում զարգացող երկրներում»,– եզրափակել է նա»։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img