ԱԽՏ–ի բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԱՄՆ–ի բյուջետային խնդիրների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` սեպտեմբերի 25–ին, առուվաճառքը սկսել են տարբեր ուղղություններով ԱՄՆ բյուջետային խնդիրների և ՊԴԾ–ի հետագա ուղղության շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ը կորցրել է 0,24 տոկոս` հասնելով 14696,69 կետի։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,33 տոկոսով` հասնելով 2000,46 կետի։ S&P/ASX 200–ի ավստրալական ցուցանիշն աճ է արձանագրել` բարձրանալով 0,47 տոկոսով և կազմելով 5258,80 կետ։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախորդ շաբաթ կողմ է քվեարկել  առողջապահության բարեփոխման ֆինանսավորման դադարեցմանը։ Եթե օրինագիծը չտապալվի Սենատում, նախագահ Բարաք Օբաման խոստանում է վետո դնել նրա վրա։ Այդ դեպքում ընդդիմադիր հանրապետականները, որոնք վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, սպառնում են  փոխզիջման չգնալ Սպիտակ տան հետ բյուջետային բանակցություններում։

Արդյունքում արդեն հոկտեմբերի 1–ից ԱՄՆ–ին սպառնում է իշխանության դաշնային մարմինների ֆինանսավորման ժամանակավոր դադարեցում։ Հանրապետականները ևս սպառնում են չբարձրացնել Ֆինանսների նախարարությանը թույլ տված փոխառությունների շեմը, ինչը տեսականորեն կարող է դեֆոլտի հանգեցնել։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img