ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների  միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը։

«Այս միջոցառման նպատակն է բնակչության կողմից անձնական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը, քանի որ մենք կարծում ենք, որ այդ միջոցների կառավարումը լրջագույն հարց է ինչպես բնակչության կենսամակարդակի բարձրացման և սոցիալական այլ ծրագրերի իրականացման, այնպես էլ ֆինանսական միջնորդության աճի համար», – ասել է ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։ Այս կապակցությամբ նա կարևորել է ծրագրի հաջող մեկնարկն ու հույս է հայտնել, որ այն կդառնա ամենամյա։

«Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը կանցկացվի Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, ծրագրի միջոցառումները բաժանված են չորս թեմատիկ մասերի` ֆինանսներ երեխաների համար (որի շրջանակներում երեխաներն ու դպրոցականները ծանոթանում են ֆինանսական խնդիրների հետ), պարտք և վարկ (պարտքի կառավարում և նրա աղբյուրները, հիփոթեքային և այլ վարկեր), ապահովագրություն (ապահովագրության տեսակները, դրանց դրական ու բացասական կողմերը), ինչպես նաև ներդրումներ (դեպոզիտի գործառույթներ ու դրանց կառավարումը)։

Միամսյակի ընթացքում մայրաքաղաքում և Հայաստանի տասը մարզերում կանցկացվեն թեմատիկ մրցույթներ, էքսկուրսիաներ և բաց դռների օրեր ֆինանսական ինստիտուտներում, տեղեկատվական երեկույթներ, դասախոսություններ ու գործնական պարապմունքներ համալսարաններում, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, խաղեր և հարցումներ։

«Կարևորելով բանկերում կուտակումների և խնայողությունների պահպանման հարցերը` Հայաստանի բանկերի մեծամասնությունը հոկտեմբերի 31–ին հասարակությանը կներկայացնի հատուկ առաջարկներ, որոնք պատրաստվել են Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Բանկերը նաև խորհրդատվություն կտրամադրեն կուտակումների ճիշտ ձևերի մասին և կայցելեն ուսումնական հաստատություններ` կուտակային գործընթացի, ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման և տնօրինման շուրջ դասախոսություններ անցկացնելու նպատակով», – ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Միջոցառումների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է   www.abcfinance.am կայքում։
Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ ԿԲ–ն, «Ֆինանսների տնտեսական զարգացման համար» ծրագիրը, ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունը (USAID), Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն,  Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Վարկային կազմակերպությունների միությունը, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW–ն (Kreditanstalt für Wiederaufbau),

Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը (SBFIC)։
Խնայողությունների միջազգային օրը (World Savings Day) նշվում է հոկտեմբերի 31–ին։ Այդ օրը նշելու գաղափարը ծագել է բանկերում սեփական գումարը պահելու կարևորության նկատմամբ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով։
Օրվա գաղափարն այն է, որ հոկտեմբերի 31–ին, անկախ շաբաթվա օրից, բոլոր խնայբանկերը պետք է բաց լինեն։ Այդ օրը, եթե այն անգամ հանգստյան է, բնակչությունը կարող է աշխատել իր հաշիվների, ավանդների և փոխանցումների հետ։ Այդ օրը կազմակերպվող տարբեր միջոցառումների նպատակն է իրազեկել բնակչությանը բանկերում միջոցները խնայելու կարևորության և առավելությունների մասին` հասարակության կայուն զարգացման համար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիթքոյնի արժեքը բարձրացել է մինչև 79,5 հազ դոլար մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ

Բիթքոյնի արժեքը առևտրաշրջանի ընթացքում բարձրացել է մինչև 79,5 հազար դոլար՝ 2026 թվականի մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ, վկայում են Binance հարթակի տվյալները

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ փոխարժեքը․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 0․1 կետով և կազմել 427․31 դրամ, ռուբլին աճել է 0․02 կետով և կազմել 4․3722 դրամ

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ (ՎԻԴԵՈ)

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար (ՎԻԴԵՈ)

Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։

ՀՀ-ի պետական պարտքը  միջնաժամկետ հեռանկարում կայուն կլինի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում. S&P

Հայաստանի պետական պարտքը (բացառությամբ իրացվելի ակտիվների) միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img