ԱՄՆ–ի խնդիրներն իրենց ազդեցությունն ունեցան ՌԴ–ի ֆոնդային առուվաճառքների ավարտի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական ֆոնդային շուկայում առևտրային նստաշրջանը ավարտվել է հիմնական ցուցիչների նվազումով։  ՄՄԱԲ–ն նվազել է 0.62 տոկոսով` մինչև 1462.82 կետը։ РТС–ի ցուցիչն առևտրային նստաշրջանի ավարտին կրճատվել է 0.72 տոկոսով` մինչև 1422.49 կետը։ Առուվաճառքի ծավալն օրվա արդյունքներով կազմել է 430 մլրդ ռուբլի։

Ռուսական բորսայական ցուցիչների նվազմանը նպաստել է արտաքին ֆոնը, նշել է Աբսոլյուտ բանկի հավատարմագրման վարչության բաժնի պետ Իվան Ֆոմենկոն։ Այսպես, Չինաստանում սեպտեմբերին PMI գործարար ակտիվության ցուցիչը կազմել է 50.2 կետ` 51.2 կետի կանխատեսման դիմաց և օգոստոսյան 50.1 կետի դիմաց, ինչը կարող է վկայել տնտեսական աճի դանդաղման մասին, հաղորդում է РБК–ն։

Ներդրողների անվստահությունը և շուկաներից կապիտալի արտահոսքը պայմանավորված են ԱՄՆ–ում բյուջեի ընդունման խնդիրներով։ Հայտնի է դարձել, որ բյուջեի օրինագիծը չի ընդունվել, և, որպես հետևանք, հարյուրավոր պետական ծառայողներ ստիպված են արձակուրդ գնալ։ Հանրապետական ընդդիմության պահպահողական թևը որոշել է օգտագործել բյուջեի ընդունման նախապատրաստումը` կրկին հարցադրում անելու համար, անհրաժե՞շտ են, արդյոք, Բարաք Օբամայի վարչակազմի նման ծախսատար սոցիալական ծրագրերը։ Հանրապետականների կարծիքով, առնվազն արժե քննարկել ծրագրերի առաջնահերթությունը` որ պարտավորությունների վճարումներն է պետք վճարել առաջին հերթին, որոնք` հետո, և այլն։

Խնդիրն այն է, որ շուտով կարող է պատահել այնպես, որ կառավարությունն ընդհանրապես վճարելու տարբերակ չունենա։ ԱՄՆ պետական պարտքը շարունակում է աճել և շատ շուտով կրկին կհասնի սահմանված շեմին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուի հաշվարկներով, դա կարող է պատահել ոչ ուշ, քան 2013 թվականի հոկտեմբերի 17–ին։ Վերլուծաբանների գնահատականներով, ամերիկյան գանձապետարանի ծախսերը հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 1–ը ներառյալ կկազմեն մոտ 146 մլրդ դոլար, և դրանք միայն հիմնական սոցվճարներն են։ Եթե պետպարտքի ծայրագույն շեմը հատվի, ապա պետությունն ավտոմատ կերպով կզրկվի իր պարտավորությունները վճարելու հնարավորությունից, իսկ դա դեֆոլտ է նշանակում։ Առանց բյուջեի ընդունման կառավարությունը կարող է «շաթդաուն» հայտարարել (պետական ապարատի աշխատանքի ժամանակավոր մասնակի դադարեցում)։ Տնտեսական կայունության այսպիսի կրկնակի վտանգը ներդրողներին պահում է «կարմիր» գոտում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img